• Latest news

ԱՀԿ-ում հայտնել են, որ աշխարհում ավելի քան 40 հազար մարդ հունվարին հիվանդացել է խոլերայով

13 փետրվարի, 2024  14:21

Խոլերայով հիվանդացածների թիվը 2023թ. գերազանցել է 700 հազարը, իսկ 2024թ. հունվարին արդեն հիվանդացել է ավելի քան 40 հազար մարդ։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ գնահատելով աշխարհում այդ հիվանդության հետագա տարածման վտանգը որպես շատ բարձր։

Խոլերայի տարածման կայունությունն «ակնհայտ է դարձել 2024թ. սկզբին. միայն հունվարին 17 երկրներից ստացվել են տեղեկություններ 40,9 հազար դեպքերի եւ 775 մահվան ելքերի մասին»։ Այս հիվանդությունը տարեսկզբից գրանցվել է ԱՀԿ վեց շրջաններից չորսում՝ Աֆրիկայում, Արեւելյան Միջերկրածովում, Ամերիկայում եւ Հարավարեւելյան Ասիայում։ Հիվանդացության բռնկումը հատկապես ուժեղ է Զամբիայում եւ Զիմբաբվեում։

«ԱՀԿ-ում հիշեցրել են, որ 2023թ. 30 երկրներում գրանցվել է խոլերայի ավելի քան 708,2 հազար դեպք, մահացել է ավելի քան 4,3 հազար մարդ։ Ինը պետություններում հիվանդացածների թիվը գերազանցել է 10 հազարը։ Կազմակերպության տվյալներով՝ 2022թ. աշխարհում հայտնաբերվել է խոլերայով հիվանդացության 472 697 դեպք, 2021թ.՝ 223 370։

«Խոլերայի դեմ գլոբալ պայքարի վրա նախկինի պես ազդում է օրալ պատվաստանյութերի (OCV) սուր անբավարարությունը»,- նշել են ԱՀԿ-ում։ 2023թ. հունվարից 2024թ. հունվար ընթացքում OCV-ի պահանջը կտուկ ավելացել է. 14 երկրներ խնդրել են 76 մլն չափաբաժին, այն դեպքում, երբ կար ընդամենը 38 մլն չափաբաժին։

2023թ. հունվարին ԱՀԿ-ն աշխարհում խոլերայի տարածումը որակել է որպես «երրորդ կարգի արտակարգ վիճակ», ինչը արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակն է։ «Հաշվի առնելով բռնկումենի քանակը եւ աշխարհագրական տարածումը, ինչպես նաեւ պատվաստանյութերի եւ այլ ռեսուրսների անբավարարությունը, ԱՀԿ-ն շարունակում է գլոբալ մակարդակում ռիսկը գնահատել որպես շատ բարձր», ներկա տարածումը «նախկինի պես որակվում է որպես երրորդ կարգի արտակարգ իրավիճակ»։

Խոլերան հատկապես վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է խոլերայի վիբրիոններով։ Այն առաջ է գալիս օրգանիզմում սննդի կամ ջրի հետ հարուցչի հայտնվելով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է