• Latest news

Թքի նմուշի թեստը հինգ վայրկյանում կարող է հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը. Daily Mail

19 փետրվարի, 2024  20:21

Ստեղծվել է կրծքագեղձի քաղցկեղի էժան թեստ՝ թքի նմուշի միջոցով։ Դա կօգնի հինգ վայրկյանում հայտնաբերել հիվանդությունը, հայտնում է Daily Mail-ը։

Ֆլորիդայի և Թայվանի գիտնականները ափի չափով բազմակի օգտագործման սարք են ստեղծել: Փորձարկման ժապավենը (նման է գլյուկոմետրի համար օգտագործվողներին) պարունակում է հակամարմիններ կրծքագեղձի քաղցկեղի HER2 և CA 15-3 բիոմարկերների նկատմամբ: Ըստ Ամերիկյան քաղցկեղի միության տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղի յուրաքանչյուր հինգերորդ դեպքը HER2 դրական է: Մասնագետները գնահատում են, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մինչև 80%-ի մոտ CA 15-3 մակարդակը բարձր է:

Հետազոտողները նշել են, որ սարքը կարող է ցածր գնով այլընտրանք ապահովել հիվանդանոցային պրոցեդուրաներին, ինչպես մամոգրաֆիան և ուլտրաձայնը՝ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերելու համար: Վերլուծության ժամանակը յուրաքանչյուր նմուշի համար հինգ վայրկյանից պակաս է:

Սարքը փորձարկվել է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների 17 մարդու թուքի նմուշների վրա և չորս առողջ կամավորների: Այն հնարավորություն է տվել տարբերել, թե որ հիվանդներն են ունեցել կրծքագեղձի քաղցկեղ, որոնք՝ ոչ։

«Շատ վայրերում, հատկապես զարգացող երկրներում, կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման առաջադեմ տեխնոլոգիաները կարող են հասանելի չլինել: Մեր տեխնոլոգիան ավելի ծախսարդյունավետ է. թեստային ժապավենն արժե ընդամենը մի քանի ցենտ, իսկ բազմակի օգտագործման տախտակն արժե 5 դոլար»,- ասել են մշակողները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել