• Latest news

Գիտնականները պարզել են նյարդային անորեքսիայի մահացու վտանգավորությունը տղամարդկանց համար

21 փետրվարի, 2024  08:16

Նյարդային անորեքսիան վտանգավոր է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, իսկ մահացությունը տղամարդկանց շրջանում վեց անգամ ավելի է դրանով չտառապող տղամարդկանց համեմատ։ Նոր հոդվածը, որը հրապարակվել է Կանադայի բժշկական ասոցիացիայի ամսագրում, նպատակ ունի տեղեկացնել կյանքի համար վտանգավոր այդ սննդային վարքի խանգարման մասին։

«Վաղ հայտնաբերումը եւ օպերատիվ բուժումը չափազանց կարեւոր են»,- գրել է Բրիտանական Կոլումբիայի (Վանկուվեր) մանկական հիվանդանոցի դեռահասների գծով մասնագետ, դոկտոր Բազիլ Կադուրան։

Ահա հինգ կարեւոր բան, որոնք պետք է իմանալ տղամարդկանց նյարդային անորեքսիայի մասին.

  1. Նյարդային անորեքսիայի ախտորոշում տրվում է տղամարդկանց 0,3 տոկոսին։ Ստիգման, ցածր գրագիտությունը հոգեկան առողջության ոլորտում եւ գենդերային կարծրատիպերը նվազեցնում են օգնության դիմելու հավանականությունը, հանգեցնում բուժման ուշացման եւ վատ արդյունքների։
  2. Արական սեռի որոշ դեռահասներ ավելի շատ են ենթակա վտանգի։ Սպորտի ուժային տեսակներով (հեծանվասպորտ, վազք եւ ըմբշամարտ) զբաղվող մարզիկները ավելի շատ են ենթակա այս խանգարումն ունենալուն։
  3. Նյարդային անորեքսիայի հայտնաբերման համար կարեւոր է ստուգել նպատակների եւ վարքի առկայությունը՝ ուղղված մկանային զանգվածի ավելացմանը։ Սննդակարգի փոփոխությունը, փսխումը, չափից շատ ֆիզիկական բեռնվածությունը, հավելումների եւ անաբոլիկ ստերոիդների օգտագործումը պոտենցիալ տագնապալի ազդանշաններ են։ Մկանների զանգվածի ավելացմանն ուղղված սննդի թեստը միջոց է, որն օգտագործվում է սննդային վարքի այդ մոդելների գնահատման համար։
  4. Բարդությունները կարող են վտանգավոր լինել կյանքի համար։ Դրանցից են կենսական ցուցանիշների անկայունությունը, զարկերակի դանդաղումը, էլեկտրոլիտային խախտումները եւ այլ վիճակներ։ Մանրամասն անամնեզը, ֆիզիկական զննումը եւ արյան ուսումնասիրությունը կօգնեն պարզել լուրջ բժշկական խնդիրները եւ բուժում նշանակել։
  5. Ամբուլատոր պացիենտների համար խորհուրդ է տրվում ընտանեկան բուժում։ Այս մոտեցման դեպքում ծնողները համարվում են փորձագետներ իրենց երեխայի համար եւ առաջատար դեր են խաղում իրենց երեխայի սննդի վերականգնման հարցում։

«Նյարդային անորեքսիա ունեցող դեռահասների մեծ մասին կարելի է բուժել ընտանեկան բուժման եւ մշտական բուժզննման օգնությամբ։ Սակայն որոշ դեռահասներ պետք է բուժում ստանան ստացիոնարում»,- գրել են հետազոտության հեղինակները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է