• Latest news

Մշակվել է ուղեղի խթանման նոր մեթոդիկա, որը կարող է փոխել ուղեղի խանգարումների բուժման պատկերը

24 փետրվարի, 2024  15:36

Ներքին եւ արտաքին փոփոխություններին հարմարվելու մարդկային ուղեղի ունակությունը, որը հայտնի է որպես նեյրոնային ճկունություն, հիմք է հանդիսանում այնպիսի կոգնիտիվ գործառույթները հասկանալու համար, ինչպիսին են հիշողությունը եւ ուսուցումը, ինչպես նաեւ տարբեր նյարդաբանական խանգարումները։

Նոր հետազոտությունը, որը կատարել է դոկտոր Պակ Չժու Մինի ղեկավարած խումբը Հիմնարար գիտությունների ինստիտուտի (IBS) Ճանաչման եւ սոցիալականության կենտրոնից, նոր մեթոդիկա է առաջարկում, որը կարող է փոխել ուղեղի խանգարումների բուժման պատկերը։ Աշխատանքը հրապարակվել է Science Advances ամսագրում։

Գիտնականների թիմը մշակել է ուղեղի խթանման ոչ ինվազիվ մեթոդ՝ Patterned Low-Intensity Low-Frequency Ultrasound (LILFUS) անվանմամբ, որն ունի ուղեղի աշխատանքի երկարատեւ փոփոխություններ առաջացնելու հսկայական պոտենցիալ։

Սովորաբար ուղեղի գործառույթների մոդուլյացիայի համար օգտագործվել են ուղեղի խթանման մագնիսային եւ էլեկտրական մեթոդները, բայց այս մեթոդներն ունեն իրենց բնորոշ սահմանափակումները, որոնք նեղացնում են դրանց տարածական հնարավորությունն ու թափանցման խորությունը, ինչը բարդացնում է ուղեղի որոշակի հատվածների ճշգրիտ խթանումը օպտիմալ արդյունավետությամբ։

LILFUS-ը մշակվել ուլտրաձայնի հատուկ բնութագրերի հիման վրա, որոնք նմանակում են տետա (5 Հց) եւ գամմա (30 Հց) տատանումների ուղեղային ալիքները, որոնք նկատվում են ուսուցման եւ հիշողության պրոցեսների ժամանակ։ Նոր գործիքը թույլ է տվել հետազոտողներին ակտիվացնել կամ ապաակտիվացնել ուղեղի որոշակի հատվածները ըստ իրենց հայեցողության. ուլտրաձայնի ընդհատուն ազդեցությունը առաջ է բերել երկարատեւ պոտենցիայի էֆեկտ, իսկ ոչ ընդհատունը՝ երկարատեւ դեպրեսիայի։

Նոր տեխնոլոգիայի առավել խոստումնալից ասպեկտներից մեկը նոր շարժողական հմտությունների ձեռքբերումը հեշտացնելու նրա ունակությունն է։ Երբ հետազոտողները ուլտրաձայնով ներազդել են մկների գլխուղեղի շարժողական կեղեւի վրա, զգալի բարելավում են նկատել կեր հայթայթելու շարժողական հմտությունների եւ ունակության յուրացման հարցում։

Հետաքրքիր է, որ հետազոտողներն անգամ կարողացել են փոխել մկների առաջնային վերջույթների նախընտրությունը։ Դա վկայում է ինսուլտ տարած մարդկանց համար վերականգնողական թերապիայում կիրառման հնարավորության մասին, ինչպես նաեւ այն մարդկանց համար, ովքեր շարժողական խանգարումներ ունեն։

Այս հետազոտության արդյունքները դուրս են գալիս շարժողական գործառույթի շրջանակներից։ Այն կարող է օգտագործվել այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսին է դեպրեսիան, երբ ուղեղի գրգռվողականության եւ ճկունության փոփոխությունները բնորոշ նշաններ են, կարծում են գիտնականները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել