• Latest news

ԱՄՆ-ում գրանցվել է աշխատավայրում երիտասարդների տրավմատիզմի աճ ռեկրեացիոն կանեփի լեգալացումից հետո

24 փետրվարի, 2024  17:10

ԱՄՆ-ում ռեկրեացիոն օգտագործման համար կանեփի լեգալացումից հետո վնասվածքների թիվն աշխատավայրերում ավելացել է երիտասարդ աշխատողների շրջանում, վկայում է նոր հետազոտությունը։

ԱՄՆ աշխատանքի բյուրոյի 2006-2020թթ. վիճակագրական տվյալները  ցույց են տալիս, որ կանեփի լեգալ վաճառքը ռեկրեացիոն նպատակներով կապված էր աշխատավայրերում տրավմատիզմի 10 տոկոս աճի հետ 20-34 տարեկան մարդկանց շրջանում. նման եզրահանգման են եկել հետազոտության հեղինակները։

Նրանք նշել են, որ նախորդ հետազոտությունները, որոնց մասնակցել են ավագ սերնդի աշխատակիցները, այդպիսի էֆեկտ չեն գրանցել։ Ավելին, տրավմատիզմի մակարդակը մեծահասակների շրջանում սովորաբար իջնում է այն բանից հետո, երբ ռեկրեացիոն կանեփը դառնում է լեգալ, գուցե որովհետեւ  նրանք այն օգտագործում են միան ցավը մեղմելու համար։

Հակառակը, ավելի երիտասարդ աշխատողների շրջանում տրտավմատիզմի աճը կարող է կապված լինել այն բանի հետ, որ «կանեփի օգտագործումը նվազեցնում է աշխատողների կոգնիտիվ ունակությունները կամ «դուռ» ծառայում ավելի ծանր թմրանյութերի համար», ենթադրել են հետազոտողները։

Հետազոտությունը հրապարակվել է JAMA Health Forum ամսագրում, Սան Դիեգոյի պետական համալսարանից դոկտոր Ջոզեֆ Սաբիայի գլխավորությամբ։

Ինչպես նշել են հետազոտողները, «2012 թվականից 24 նահանգներ եւ Վաշինգտոնը լեգալացրել են կանեփի ոչ մեծ քանակության պահումն ու վաճառքը ռեկրեացիոն նպատակներով»։

Գիտնականների խումբն օգտագործել է Աշխատանքի գրասենյակի վիճակագրությունը, որպեսզի հետեւի աշխատավայում երիտասարդների տրավմատիզմի մակարդակի փոփոխություններին իրենց նահանգում կանեփի ռեկրեացիոն վաճառքը թույլատրող օրենքի ընդունումից առաջ եւ հետո։

«Օրենքի ընդունումից երկու կամ երեք տարի հետո տրավմատիզմը զգալիորեն ավելի բարձր էր»,- նշել են հետազոտողները։

20-34 տարեկան երիտասարդների շրջանում տրավմատիզմը աշխատավայրում ավելացել է միջինը 10 տոկոսով, իսկ եթե դիտարկվեն միայն ամբողջ աշխատանքային օրն զբաղված մարդիկ, ապա աճը կազմել է 11,9 տոկոս։

Գիտնականների կարծիքով՝ ռեկրեացիոն կանեփին վերաբերող օրենքների թուլացումը կարող է վնասել հենց երիտասարդ աշխատողներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է