• Latest news

Կիտրոնաջուրը կարող է օգնել նիհարելուն, բայց միայն անուղղակի ձեւով. Health

26 փետրվարի, 2024  14:22

Ջրի մեջ կիտրոն ավելացնելը հազիվ թե օգնի նիհարելուն, բայց մեծ քանակությամբ ջրի օգտագործման փաստն իսկ կարող է նպաստել քաշի իջեցմանը, տեղեկացրել է Health.com-ը։

Օրը մեկ բաժակ կիտրոնաջրով սկսելը տարածված է դարձել բլոգերների շնորհիվ։ TikTok-ի տեսանյութում, որը դիտվել է ավելի քան 14 միլիոն անգամ, նշվում է, որ կիտրոնաջրի օգտագործումը մեկ շաբաթվա ընթացքում կարող է բարելավել կալորիաների այրումը։ Սակայն չկան հետազոտություններ, որոնք կապացուցեին, որ կիտրոնաջուրը սովորականից ավելի լավ է նպաստաում նիհարելուն։

Այնուամենայնիվ, 2008թ. կատարված ճապոնական մի հետազոտություն կիտրոնի հակաօքսիդանտները կապել է քաշի ոչ մեծ ավելացման հետ։ Ընդհանուր առմամբ, մեծ քանակությամբ ջրի օգտագործումը կապված է կուշտ լինելու, քաշի կորստի եւ ավելի առողջ մետաբոլիզմի հետ։ Հիդրատացման ավելացումը եւս կապված է մարմնի ավելի առողջ կազմի եւ գոտկատեղի ավելի փոքր շրջագծի հետ։

2021թ. հետազոտությունը ցույց է տվել, որ այն մասնակիցների մոտ, որոնք խմել են 250 միլիլիտր կիտրոնի հյութ, ուտելուց հետո նկատվել է արյան մեջ շաքարի ավելի ցածր մակարդակ՝ այն մարդկանց համեմատ, որոնք նույն քանակությամբ թեյ կամ ջուր են խմել։ Վերջապես, կիտրոնը պարունակում է վիտամին С։ Մկների եւ մարդկանց մասնակցությամբ կատարված հետազոտությունում ապացուցվել է, որ սննդի հետ վիտամին С-ի ավելի մեծ օգտագործումը կապված է մետաբոլիկ համախտանիշի ցածր ռիսկի հետ ճարպակալման դեպքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել