• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչպես է դոֆամինի եւ սերոտոնինի փոխգործակցությունն ազդում մարդկանց սոցիալական վարքի վրա

27 փետրվարի, 2024  12:16

Nature Human Behavior ամսագրում հրապարակված հետազոտությունում գիտնականները պարզել են դոֆամինի եւ սերոտոնինի քիմիական նեյրոմոդուլյատորները մարդու ուղեղում՝ բացահայտելու համար դրանց դերը սոցիալական վարքում։

Հետազոտության ընթացքում, որն իրականացվել է Պարկինսոնի հիվանդություն ունեցող պացիենտների վրա, որոնց գլխուղեղը վիրահատել են առույգ վիճակում, ուսումնասիրվել է substantia nigra-ն՝ ուղեղի կարեւորագույն հատվածը, որը կապված է շարժողական վերահսկման եւ պարգեւատրման մշակման հետ։

Վիրջինիայի տեխնոլոգիական ինստիտուտի հաշվիչ նեյրոկենսաբանության գծով մասնագետ Ռիդ Մոնթագյուի ղեկավարած միջազգային թիմը պարզել է մինչ այժմ անհայտ նեյրոքիմիական մեխանիզմ որոշումներ ընդունելու (կախված սոցիալական համատեքստից) մարդու հայտնի հակման վերաբերյալ՝ մարդիկ ավելի մեծ հավանականությամբ են ընդունում համակարգիչների առաջարկները՝ մերժելով նման առաջարկները մարդ խաղացողներից։

Հետազոտության ընթացքում չորս պացիենտներ, որոնք վիրահատվել են Պարկինսոնի հիվանդության բուժման համար, ներառվել են «վեցրու կամ մի վերցրու» ուլտիմատիվ խաղի մեջ, սցենար, որում նրանք պետք է ընդունեին կամ մերժեին մարդուց եւ համակարգչից ստանալիք 20 դոլարը տարբեր կերպ բաժանելու մասին առաջարկը։ Օրինակ, խաղացողներից մեկը կարող է առաջարկել իրեն թողնել 16 դոլար, իսկ պացիենտը կստանա մնացած 4 դոլարը։ Եթե պացիենտը հրաժարվում է բաժանումից, ապա ոչ ոք նրանցից ոչինչ չի ստանում։

«Երբ մարդիկ գիտեն, որ խաղում են համակարգչի հետ, նրանք կատարյալ են խաղում, կարծես մաթեմատիկական տնտեսագետներ լինեն. նրանք անում են այն, ինչ պետք է անեն։  Բայց երբ խաղում են մարդու հետ, նրանք հրաժարվում են փոքր դրույքից»,- նշել են գիտնականները։

Գաղափարը, որ մարդիկ ընդունում են որոշումները սոցիալական համատեքստի հիման վրա, նոր չէ։ Բայց այժմ հետազոտողներն առաջին անգամ պարզել են, որ սոցիալական համատեքստի ազդեցությունը կարող է բխել դոֆամինի եւ սերոտոնինի դինամիկ փոխգործակցությունից։

Երբ մարդիկ որոշումներ են ընդունում, դոֆամինն, ըստ երեւույթին, ուշադիր հետեւում է,  թե արդյոք ավելի լավ կամ վատն է նախորդ առաջարկը, եւ արձագանքում է դրան, ասես  դա անընդհատ հետեւման համակարգ լինի։ Սերոտոնինը այդ ընթացքում, ըստ երեւույթին, թիրախավորվում է միայն կոնկրետ առաջարկի ընթացիկ արժեքի վրա, ինչը ենթադրում է ավելի անհատական գնահատական։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել