• Latest news

Հեշտանքն ավելացնում է նեյրոնային կապերի քանակն ուղեղում. eLife

27 փետրվարի, 2024  21:27

Կոնկորդիայի համալսարանի (Կանադա) գիտնականները պարզել են, որ հեշտանքը կարող է վերափոխել ուղեղի կառուցվածքը՝ մեծացնելով կապերի քանակը նրա հատվածների միջեւ։ Հետազոտությունը հրապարակվել է eLife գիտական ամսագրում։

Մասնագետների եզրակացությունները հիմնված են այն փորձի վրա, որին մասնակցել են 200 դաշտամկներ։ Նեյրոկենսաբանները հետեւել են կրծողների ուղեղի ազդանշաններին զուգավորման ժամանակ, վիզուալացման տարբեր մեթոդների օգնությամբ։ Մկներին ընտրել են փորձերի համար՝ կապված այն բանի հետ, որ այդ կենդանիները կարող են գոյացնել մոնոգամ զույգեր երկար ժամանակի համար։

Դիտարկումները ցույց են տվել, որ սեքսի ժամանակ տեղի է ունենում ակտիվացում ուղեղի 68 հատվածներում, որը կարելի է խմբավորել յոթ հիմնական շղթաներում։ Այդ պրոցեսը ներառում է ամբողջ համակարգված ուղեղային ցանցը։

Գիտնականները պարզել են, որ արուների մոտ, որոնք մշտապես հեշտանք են ապրում, ավելանում է ուղեղի այն գոտիների կապերի քանակը, որոնք կապված են բավականության եւ պարգեւատրման հետ։ Դա կարող է մատնանշել այն, որ հեշտանքը նպաստում է կոգնիտիվ ֆունկցիաների եւ հիշողության բարելավմանը։

Հետազոտողները նշել են, որ ստացված արդյունքները անպայման չէ, որ կիրառելի լինեն մարդկանց նկատմամբ։ Բայց աշխատանքը կարող է օգնել հասկանալ, թե ինչ նեյրոնային մեխանիզմներ են առաջ բերում հեշտանքը, ինչը կնպաստի հոգեկան խանգարումների բուժման նոր մեթոդների բացահայտմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել