• Latest news

Թորոսյանը՝ ԱՆ փոխնախարարին․պետպատվերը քաղաքացին չի՞ կարողանալու ստանալ իր ուզած բուժհիմնարկում, ինչպես խոստացել է Փաշինյանը

28 փետրվարի, 2024  17:54

ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԱՆ փոխնախարար Արմեն Գասպարյանին։ 

«Մենք սպասում էինք նախարարի հրամանին, եւ այդ հրամանը լինելուց հետո տեսնում ենք, որ այնուամենայնիվ, ակցեպտներն ընդունվում են միայն, եթե պետպատվերի հայտի հաստատում կա նախարարության կողմից: Այսինքն ստացվում է, որ շատ բան չի փոխվել, եւ քաղաքացիները չեն կարողանալու օգտվել իրենց ուզած բժշկական հիմնարկում իրենց ուզած ծառայությունից, եթե պետպատվերի հայտը չի բավարարվել: Եթե ես ճիշտ չեմ հասկանում, ապա ինչու է հրամանի մեջ այդպես գրված: Վարչապետը կարծես թե այլ բանի մասին էր խոսում, որ պետք է դա ազատականացնել եւ, կարծես թե, նախարարի կողմից հաստատում կար»,-ասաց նա:

Ի պատասխան առողջապահության փոխնախարար Արմեն Գասպարյանն ասաց. «Այո, օֆերտայի սահմանափակում չկա ֆինանսական չափի մասով, բայց դուք գիտեք, որ օֆերտան ունի հստակ պայմաններ, եւ հաշվի են առնվել բոլոր այդ պայմանները: Մենք չենք կարող, իմ կարծիքով, բոլորին, ով ունի լիցենզիա, տանք պետպատվեր: Սա նախ, անցումային, պիլոտային ծրագիր է, եւ այս պահի դրությամբ մենք օֆերտայի պայմանագրի կետերով ենք առաջ գնում»:

Արսեն Թորոսյանն իր հերթին ասաց. «Իհարկե, շատ լավ գիտեմ, նաեւ չեմ հասկանում, թե ինչու է փորձարարական կոչվում, որովհետեւ 2020-ից է օֆերտան ներդրվել առաջին անգամ եւ 3 տարի լավ աշխատել է:

Ձեր պատասխանն ինձ բավարարեց, այսինքն դուք հաստատում եք, որ այնուամենայնիվ, բոլոր լիցենզիա ունեցող կազմակերպություններում չէ, որ քաղաքացիները կարող են պետպատվերի շրջանակներում այդ ծառայություններից օգտվել: Մենք սրա մասին ուղիղ պետք է ասենք մեր քաղաքացիներին, որովհետեւ կարծես, խոսվել է ուղիղ հակառակի մասին, որ կարող են օգտվել:

Փաստացի չեն կարող եւ միայն պետական պատվերի սահմանաչափի փոփոխություն է եղել, այն էլ կարճ ժամանակում տեսնելու համար, թե  ինչքան ծախս տեղի կունենա այդ ընթացքում: Ես կարծում եմ՝ նախարարությունը պետք է ավելի ճշգրիտ ինֆորմացիա փոխանցի մեր քաղաքացիներին, որպեսզի գոհունակության խնդիրներ չունենանք, եւ դիմելու դեպքում մերժում ստանալու դեպքում քաղաքացիները չասեն՝  մենք կառավարության նիստի ժամանակ լսել ենք հակառակը, որ մենք ցանկացած տեղ կարող ենք ստանալ մեզ հասանելիք ծառայությունը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է