• Latest news

ԱՄՆ-ում չեղարկել են COVID-19-ով վարակվածների 5-օրյա մեկուսացման կանոնը թույլ ախտանշանների դեպքում

2 մարտի, 2024  12:42

Ամերիկացիներն այլեւս մեկուսացման մեջ չպետք է մնան 5 օր քովիդի դեպքում, ուրբաթ հայտարարել են ԱՄՆ առողջապահության ներկայացուցիչները, տեղեկացրել է АР-ն։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) փոխել են իրենց կանոնները՝ հայտարարելով, որ մարդիկ կարող են վերադառնալ աշխատանքի կամ սովորական գործունեության, եթե ախտանշանները թույլ են արտահայտված եւ բարելավվում են, իսկ ջերմությունը չի բարձրանում օրվա ընթացքում։

Փոփոխությունները տեղի են ունեցել այն պահին, երբ COVID-19-ը դադարել է սպառնալիք լինել հանրային առողջապահության համար։ Համավարակի սկզբում այն երրորդ տեղն էր զբաղեցնում երկրում մահերի հիմնական պատճառների թվում, իսկ անցած տարի՝ տասներորդ։

Մարդկանց մեծ մասի մոտ կա որոշակի իմունիտետ կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ արդեն վարակվելու արդյունքում։ Եվ շատերը, միեւնույն է, չեն հետեւում հնգօրյա մեկուսացմանը, ասում են որոշ փորձագետներ։

Սակայն որոշ փորձագետներ մտավախություն ունեն, որ այս փոփոխությունը կարող է բարձրացնել տարեց եւ այլ մարդկանց վարակվելու ռիսկը, որոնք ավելի խոցելի են լուրջ հիվանդությունների հանդեպ։

Ինչո՞ւ են փոխվում հանձնարարականները

COVID-19-ը այնպիսի քանակությամբ հոսպիտալացումներ եւ մահեր չի առաջացնում, ինչպես համավարակի առաջին տարիներին։ Փոփոխությունները փորձ են՝ կանոնակարգելու հանձնարարականները, որպեսզի դրանք նման լինեն գրիպի եւ շնչառական այլ վիրուսների բուժման հրահանգներին։ Պաշտոնյաների խոսքով՝ շատ մարդիկ, որոնք հարբուխ, հազ կամ այլ ախտանշաններ ունեն, անալիզներ չեն հանձնում, որ որոշեն՝ դա COVID-19-ն է, թե՞ գրիպ կամ մեկ այլ բան։

Գուցե դա այնքան էլ խիստ հրահանգ չէ, բայց ընդգծում է, որ շնչառական հիվանդություններ ունեցող բոլոր մարդիկ պետք է մնան տանը հիվանդության ժամանակ, ասում է Քլիվլենդի առողջապահության վարչության տնօրեն, դոկտոր Դեւիդ Մարգոլիուսը։

Բրաունի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի համավարակների կենտրոնի տնօրեն Ջենիֆեր Նուցոյի խոսքով՝ մարդիկ, ամենայն հավանականությամբ, դեռ վարակիչ են, եւ դա չի փոխվել։

Պաշտոնատար անձինք նշել են, որ որոշ երկրներում, ինչպես նաեւ Կալիֆոռնիայում եւ Օրեգոնում մեղմվել են մեկուսացման պայմանները, եւ չի նկատվում հիվանդությունների դեպքերի թվի աճ։

Որո՞նք են նոր հրահանգներն ԱՄՆ-ում

Եթե ախտանշաններ ունեք, մնացեք տանն այնքան ժամանակ, մինչեւ որ դրանք թուլանան եւ չբարելավվի վիճակն ու անցնի մեկ օր ջերմության բարձրացումից հետո։ Բայց դրանից հետո էլ դուք կարող եք զգույշ լինել, կրել դիմակ եւ շրջապատողներից հեռավորություն պահպանել։

Սակայն CDC-ի հրահանգները տարեցների եւ այլ բուժհաստատությունների աշխատակիցների համար մնում են նախկինը։ Դրանցում պարունակվում է խորհուրդ բուժանձնակազմին՝ մնալ տանը մոտ յոթ օր հիվանդության առաջին ախտանշաններից հետո եւ հանձնել անալիզներ երկու օրվա ընթացքում, որոնք բացասական պետք է լինեն աշխատանքի վերադառնալիս։

Գործակալությունն ընդգծում է, որ յուրաքանչյուր մարդ պետք է ջանա կանխել վարակումը, պատվաստվի, լվա ձեռքերը եւ ավելի հաճախ լինի մաքուր օդում։

Սկզբում CDC-ն խորհուրդ էր տալիս 10-օրյա մեկուսացում, բայց 2021թ. վերջին այն կրճատեց՝ հասցնելով 5 օրվա ամերիկացիների համար, որոնք վարակվել էին կորոնավիրուսով եւ չունեին ախտանշաններ կամ թույլ նշաններ ունեին։ Այդ հանձնարարականների համաձայն՝ մեկուսացումն ավարտվում էր միայն այն դեպքում, եթե մարդը ջերմություն չուներ առնվազն 24 ժամ՝ առանց ջերմ իջեցնող օգտագործելու եւ եթե մյուս ախտանշաններն անհետացել էին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է