• Latest news

Հիվանդը կշահի՞, թե՞ կտուժի օֆերտայի պայմանագրից

2 մարտի, 2024  15:05

Պետական առողջապահական գործակալության նախկին ու ներկա տնօրենները համակարծիք են միայն մեկ հարցում՝ օֆերտայի սկզբունքի կիրառումը հեղափոխական որոշում է։ Մնացած բոլոր հարցերում՝ նրանք հակադիր կարծիքներ ունեն։

Նախկինում գործող պետպատվերի պայմանագրի փոխարեն հունվարի 1-ից գործում է օֆերտայի պայմանագիրը։ Պետության կողմից երաշխավորված առողջապահական ծառայությունների մեծ մասը պիլոտային ծրագրով՝ 6 ամսով փոխհատուցվում են օֆերտայի պայմանագրի սկզբունքով։ Այս փոփոխությամբ այլևս բուժհաստատությունների համար պայմանագրային գումար կամ փոխհատուցման ընդհանուր ծավալ չկա։ Կա պետբյուջեով սահմանված գումար, ըստ որի մատուցվում է ծառայությունը՝ անկախ նրանից, թե որ բուժհաստատությունը կմատուցի ծառայությունը։ 

«Այն լիմիտները, որոնք որ դրվում էին բուժհաստատություններին, այսինքն, այն ծավալը, որը որ պետությունը պատավորվում էր իրենց փոխհատուցել, բուժհաստատությունների մակարդակից վերանում է և գնում է արդեն պետական բյուջեի համապատասխան ծրագրի մակարդակ»,-  NEWS.am-ի հետ զրույցում  ասում է պետական առողջապահական գործակալության տնօրեն Ահարոն Բարսեղյանը ։    Ոչ բոլոր բուժհաստատությունները կարող են օգտվել օֆերտայից, քանի որ կան սահմանափակումներ։ Եթե հիվանդանոցը որևէ ծառայության համար չի ստացել պետպատվերի հայտի հաստատում, ապա զրկվում է այդ հնարավորությունից։    «Օֆերտան անում ենք նրանց համար, ովքեր պետպատվերից ստացել են իրավունքը: Սա օֆերտա չէ: Մի այլ անուն գտե՛ք, դրե՛ք, մի պախարակեք այս անունը, դուք օֆերտայի տրամաբանությունից դուրս եք եկել»,-ասում է պետական առողջապահական գործակալության նախկին  տնօրեն Ծաղիկ Վարդանյանը:

Ֆինանսական միջոցները բավարար չեն։ Ծաղիկ Վարդանյանի խոսքով՝ 2018-19 թվականներին նախնական հաշվարկ էր կատարվել, ըստ որի, մոտավորապես 220-240 մլրդ դրամ կպահանջվի բուժառուներին առանց սահմանափակումների սպասարկելու համար։   Ահարոն Բարսեղյանն էլ է ընդունում ֆինանսական ռիսկեր կան։ Սակայն մշակել են տարբեր սցենարներ՝ եռամսյակի ու անգամ ամսվա կտրվածքով։ Հատկացված միջոցների սպառման դեպքում կորոշեն, թե որ ծառայությունները կազմակերպվեն հերթագրման սկզբունքով։ Նրա կարծիքով՝ վեց ամիս հետո համակարգում ֆինանսական այնպիսի անկառավարելի վիճակ չի լինի, որ ստիպված լինեն հրաժարվել այս հեղափոխական որոշումից։ Շեշտում է, այս պահին նման նախադրյալ չկա։ 2024 թվականի հուլիսի 1-ից, երբ կսկսվի առողջության ապահովագրության ներդրման գործընթացը, Պետական առողջապական գործակալությունը կդադարեցնի գործունեությունը, փոխարենը կձևավորվի առողջության ապահովագրության հիմնադրամը։  Դրանից հետո կվերանայվեն նաև պետպատվերով մատուցվող հիվանդանոցային ծառայությունների գները։ Հիմա բժշկական կենտրոնները դժգոհում են, որ պետության կողմից սահմանված գները շուկայականից անհամեմատ էժան են։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել