• Latest news

Գիտնականները պարզել են մարդկային օրգանների արձագանքը 7-օրյա քաղցելուն

2 մարտի, 2024  19:17

Նոր տվյալները վկայում են այն մասին, որ երկարատեւ քաղցելու ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում զգալի փոփոխություններ շատ օրգաններում։ Ստացված արդյունքները վկայում են առողջության համար օգտակարության մասին ոչ միայն քաշ գցելու առումով, այլեւ այն իմաստով, որ առողջության համար կարեւոր ցանկացած փոփոխություն տեղի է ունենում միայն չուտելուց երեք օր հետո։

Nature Metabolism ամսագրում հրապարակված հետազոտությունն ընդլայնում է այն ըմբռնումը, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում սննդի երկարատեւ բացակայությունից հետո։

Որոշելով քաղցելու՝ առողջության համար պոտենցիալ օգտակարությունը եւ դրա մոլեկուլյար հիմքը՝ Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի ճշգրիտ առողջապահության հետազոտական ինստիտուտի եւ Նորվեգիայի սպորտային գիտությունների դպրոցի գիտնականները մշակել են ճանապարհային քարտեզ ապագա հետազոտությունների համար, որոնք կարող են հանգեցնել թերապեւտիկ միջամտությունների, այդ թվում այն մարդկանց համար, որոնց քաղցելը կարող է օգուտ բերել, բայց չի կարելի ենթարկվել երկարատեւ քաղցի կամ դիետաների, ինչպիսին են կետոգեն դիետաները։

Քաղցելու ժամանակ օրգանիզմը փոխում է էներգիայի աղբյուրն ու տեսակը՝ սպառվող կալորիաներից անցում կատարելով սեփական ճարպային պաշարների օգտագործմանը։ Սակայն, բացի վառելիքի աղբյուրների այս փոփոխությունից,  քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես է օրգանիզմն արձագանքում առանց սննդի երկարատեւ մնալուն, եւ առողջության համար ինչ հետեւանքներ (դրական, թե բացասական) կարող է ունենալ դա։ Նոր մեթոդները, որոնք հետազոտողներին թույլ են տալիս չափել հազարավոր սպիտակուցներ մեր արյան մեջ, հնարավորություն են տալիս պարբերաբար ուսումնասիրել հացադուլին մոլեկուլյար ադատպացումները մանրամասնորեն։

Հետազոտողները հետեւել են 12 առողջ կամավորների, որոնք մասնակցել են յոթնօրյա քաղցին։ Հետազոտության շրջանում նրանք միայն ջուր են խմել։ Կամավորներն ամեն օր մանրակրկիտ ուսումնասիրվել են, որպեսզի գրանցվեն մոտ 3 000 սպիտակուցների մակարդակների փոփոխությունները նրանց արյան մեջ քաղցելուց առաջ, ընթացքում եւ հետո։ Որոշելով, թե ինչ սպիտակուցներ են մասնակցում օրգանիզմի արձագանքին, հետազոտողներն այնուհետեւ կկարողանան կանխատեսել երկարատեւ քաղցելու պոտենցիալ հետեւանքներն առողջության համար՝ միավորելով լայնածավալ հետազոտությունների արդյունքում ստացված գենետիկ տեղեկությունը։

Ինչպես եւ սպասվում էր, հետազոտողները հետեւել են, թե ինչպես է օրգանիզմն էներգիայի աղբյուրները գլյուկոզայից «տեղափոխում» օրգանիզմում պահեստավորված ճարպ քաղցելու առաջին երկու-երեք օրում։ Կամավորները կորցրել են միջինը 5,7 կիլոգրամ ինչպես ճարպային, այնպես էլ մկանային զանգված։ Քաղցելուց հետո երեք օր սնունդ ընդունելով՝ քաշը մնացել է նախկին մակարդակին՝ մկանային զանգվածի կորուստը գրեթե լիովին վերականգնվել է, բայց ճարպային զանգվածը մնացել է նախկին մակարդակին։

Հետազոտողներն առաջին անգամ դիտարկել են, թե ինչպես է քաղցելուց մոտ երեք օր անց օրգանիզմում տեղի ունենում հստակ փոփոխություն սպիտակուցի մակարդակում, ինչը մատնանշում է ողջ օրգանիզմի արձագանքը կալորիաների լիակատար սահմանափակմանը։ Ընդհանուր առմամբ, չափված սպիտակուցներից յուրաքանչյուր երրորդը զգալիորեն փոխվել է քաղցելու ժամանակ բոլոր հիմնական օրգաններում։ Այդ փոփոխությունները մշտական են եղել բոլոր կամավորների մոտ, բայց  գրանցվել են նաեւ քաղցելուն բնորոշ նշաններ, որոնք դուրս են եկել քաշի կորստի շրջանակից, ինչպիսին են սպիտակուցների փոփոխությունները, որոնք կազմում են գլխուղեղի նեյրոնների պահպանող կառուցվածքը։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է