• Latest news

Վաղ դաշտանադադարը նվազեցնում է կանանց աշխատունակությունը. հետազոտություն

4 մարտի, 2024  14:17

Ֆինլանդիայի Օուլու համալսարանի իրականացրած հետազոտության համաձայն՝ վաղ դաշտանադադարը կարող է աշխատունակության վատացման եւ 46 տարեկանում հաշմանդամության թոշակի անցնելու պատճառ լինել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Menopause ամսագրում։

Նշվել է, որ Ֆինլանդիայում միջինը կանանց մոտ դաշտանադադարն սկսվում է 51 տարեկանում։ Դա այն շրջանն է, երբ ձվարանների աշխատանքը դանդաղում է, ինչը հանգեցնում է դաշտանի դադարելուն։ Դաշտանադադարը համարվում է վաղ, եթե սկսվում է մինչեւ 45 տարեկանը։

Հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 2 700 կին, գիտնականները պարզել են, որ դաշտանադադարն ավելի վաղ տարիքում հարաբերակցվում է գործազրկության աճի եւ թոշակի անցնելու բարձր ռիսկի հետ՝ հաշմանդամության հետ կապված։ Հետազոտողներն այսպիսի եզրակացությունների են եկել՝ ուսումնասիրելով դեղատներում հորմոններին փոխարինող դեղամիջոցների դուրսգրման եւ գործազրկության մակարդակի մասին տեղեկության (որը տրամադրել է Ֆինլանդիայի սոցիալական ապահովագրության վարչությունը) տվյալները։ Հետազոտության մասնակիցների հարցումը նաեւ ցույց է տվել, որ կանայք, որոնց դաշտանադադարը սկսվել է 46 տարեկանում, ավելի հաճախ են անաշխատունակության նվազում նկատել նրանց համեմատ, ովքեր դեռ այդ վիճակում չեն հայտնվել։ Դաշտանադադարի դիտարկումների երկու տարիների ընթացքում աշխատանքային գրքույկներում գրանցվել է անաշխատունակ օրերի ավելի շատ քանակություն (99 տոկոսով) եւ գործազրկության շրջանների տեւողության ավելացում (16 տոկոսով)։

Նշվել է նաեւ, որ դիտարկումների յոթ տարիների ընթացքում կանանց 5,6 տոկոսը դաշտանադադարի շրջանում անցել է հաշմանդամության թոշակի, այն դեպքում, երբ վերահսկիչ խմբի կանանց ցուցանիշը կազմել է 3,3 տոկոս։

Գիտնականները ենթադրել են, որ այս արդյունքները կարող են կապված լինել կանանց ինքնազգացողության վատացման հետ դաշտանադադարի ժամանակ։ Փոփոխություններն օրգանիզմում՝ կապված հորմոնալ ֆոնի փոփոխման հետ, կարող են ուղեկցվել համալիր վեգետատիվ-անոթային, հոգեկան եւ էնդոկրին խախտումներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել