• Latest news

Միայն մարտի 1-2-ին ԱՐՄԵԴ համակարգը հայտ է ստացել ավելի քան 500 դեղատնից. բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարվում են

4 մարտի, 2024  14:39

Էլեկտրոնային դեղատոմսերի ներդրումը ո՛չ դեղատների, ո՛չ բուժհաստատությունների վրա որևէ լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն չի առաջացնում. Իրականությանը չեն համապատասխանում անանուն աղբյուրներին հղումներով այն  հրապարակումները, թե ԱՐՄԵԴ համակարգին միանալու համար լրացուցիչ գումար է վճարվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությունից:

Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Դեղատների հետ պայմանագրերի կնքումն  ու սպասարկումն իրականացվում է անվճար: Դեղատների համար լրացուցիչ տեխնիկական ծանրաբեռնվածութուն ևս չի առաջանում: Դեղատներում համակարգչի և ինտերնետ կապի առկայությունը բավարար է էլեկտրոնային դեղատոմսերով աշխատելու համար:

Մյուս կողմից՝ բնական է, որ ցանկացած նոր համակարգի ներդրման սկզբում ի հայտ են գալիս խնդիրներ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից պատշաճ կերպով ծանուցվել են և կազմակերպվել բազմաթիվ թրեյնինգներ, գործընթացի ներդրման և դեղատների կողմից մինչև մարտի 1-ը ԱՐՄԵԴ-ի հետ պայմանագրեր կնքելու մասին: Պատրաստվել էին համապատասխան ուղեցույցներ՝ ներկայացնելով քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, գործող օրենսդրությամբ  դեղատնային գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձանց համար ԱՐՄԵԴ համակարգին միանալը պարտադիր է:

Չնայած դրան՝ միայն մարտի 1-ին և մարտի  2 -ին ԱՐՄԵԴ համակարգն սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը լրացուցիչ հայտեր է ստացել ավելի քան 500  դեղատնից: Մեր թիմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝  ստացված բոլոր հայտերը սեղմ ժամկետներում բավարարելու համար:

Գործընթացի սահուն ներդրումն ապահովելու համար կարևոր է նաև դրանում ներգրավված բոլոր օղակների աշխատանքն ու պատրաստակամությունը: Մեր թիմն աշխատում է 24- ժամյա ռեժիմով, և բոլոր հարցերի դեպքում թե՛ դեղատները, թե՛ բուհաստատությունները կարող են  կապ հաստատել մեզ հետ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել