• Latest news

Daily Mail. A, B3 և E վիտամիններով հավելումները կարող են վտանգավոր լինել կյանքի համար

15 ապրիլի, 2024  12:41

Վիտամին A-ն, նիացինը (վիտամին B3) և վիտամին E-ն կարող են առաջացնել սրտխառնոց, ոսկրային ցավ և ներքին արյունահոսություն, ուստի դրանք   պետք չէ ընդունել առանց բժշկի խորհրդատվության: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Նիացինով (վիտամին B3 կամ նիկոտինաթթու) հավելումները հաճախ խորհուրդ են տրվում բարձր խոլեստերինի, արթրիտի դեպքերում և ուղեղի աշխատանքը բարելավելու համար: Սակայն բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցներն իրականում չեն ազդում սրտի հիվանդության, ինսուլտի կամ ճանաչողական խանգարումների առաջացման վտանգի վրա: Փոխարենը դրանք հաճախ առաջացնում են փորլուծություն և կարմրություն, իսկ գերդոզավորման ախտանիշներն են գլխապտույտը, սրտխառնոցը և հոգնածությունը: Վիտամին B3-ի մյուս ձևերը (օրինակ՝ նիկոտինամիդը) կապված են գլխուղեղի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հետ:

Վիտամին A-ն նպաստում է աչքի և իմունային համակարգի առողջությանը: ԱՄՆ-ում առաջարկվող օրական չափաբաժինը կազմում է մոտ 900 միկրոգրամ տղամարդկանց համար և 700 միկրոգրամ կանանց համար: Օրական 3000 միկրոգրամից ավելին կարող է հանգեցնել թունավորման, իսկ Dailymail.com-ը պարզել է, որ որոշ սննդային հավելումների մեկ դեղահաբում պարունակում է մինչև 7500 միկրոգրամ: Գերդոզավորման  ախտանիշներն են ոսկրային ցավը, սրտխառնոցը, փսխումը, չոր մաշկը, մշուշված տեսողությունը և պայծառ լույսի նկատմամբ զգայունությունը: Երկարաժամկետ հեռանկարում վիտամին A-ի հավելումները մեծացնում են թոքերի քաղցկեղի վտանգը, հատկապես ծխողների մոտ:

Վիտամին E-ով հավելումները խորհուրդ են տրվում իմունիտետը պաշտպանելու համար: Մեծահասակ տղամարդկանց և կանանց համար առաջարկվող չափաբաժինը օրական 15 միլիգրամ է (մգ): 1000 մգ-ից ավելին հանգեցնում է մկանային թուլության, փորլուծության և սրտխառնոցի, ինչպես նաև ներքին արյունահոսության։ Հազվագյուտ դեպքերում են վիտամին E-ի հավելումները առաջացրել կյանքին սպառնացող արյունահոսություն, օրինակ՝ խորացրել են վնասվածքներից առաջացած արյունահոսությունը:

Մասնագետները խորհուրդ են տալիս զգուշորեն վերաբերվել  սննդային հավելումներին. դրանք հաճախ պարունակում են ավելի շատ ակտիվ նյութ, քան նշված է լինում: Բացի այդ, քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես են դրանք ազդում առողջության վրա՝ հետազոտությունների բացակայության պատճառով: Իսկ որոշ հավելումներ ազդում են դեղերի արդյունավետության վրա: Օրինակ, հիպերիկի   մզվածքը նվազեցնում է հակաբեղմնավորիչների արդյունավետությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է