76-ամյա կաթվածահար չինացին կարողացել է գրել հիերոգլիֆներ՝ օգտագործելով իր ուղեղում տեղադրված նեյրոիմպլանտները։ Այս մասին հայտնում է Zhongxinshe լրատվական պորտալը՝ Չինաստանի Չժեցզյան համալսարանի գիտնականներին հղումով։
Ըստ մասնագետների՝ սարքը վերծանել է հիվանդի ուղեղի ազդանշանները և համապատասխան հրամանը փոխանցել մեխանիկական մանիպուլյատորին, որը գրատախտակին գրել է հիերոգլիֆներ։ Նեյրոիմպլանտի կողմից չինական տառերի ճանաչման ճշգրտությունը, որի պատկերները փորձի ժամանակ ներկայացրել է տղամարդը, կազմել է մոտ 91%:
Ինչպես նշել են համալսարանում, ապագայում նման հետազոտությունները կկարողանան օգնել զգալի թվով սահմանափակ շարժունակությամբ հիվանդների: Մասնավորապես, նրանք մտքի ուժով կկարողանան կառավարել էկզոկմախքները, որոնք մշակվում են շարժունակությունը կորցրած հիվանդների համար։
Ավելի վաղ Nature Medicine ամսագրում հաղորդվել էր, որ ռուս և ամերիկացի նեյրոֆիզիոլոգների խմբին հաջողվել է վերականգնել կաթվածահար տղամարդու քայլելու ունակությունը՝ էլեկտրոդներ տեղադրելով ողնուղեղի վնասված հատվածում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր