• Latest news

Գիտնականները պարզել են, թե ինչ է պետք ուտել խելացի լինելու համար

26 ապրիլի, 2024  01:20

Նոր հետազոտության մոտ 182,000 մասնակիցների սնուցման և առողջության տվյալների վերլուծությունը ցույց է տվել բազմազան և հավասարակշռված սննդակարգի կարևորությունը ճանաչողական ֆունկցիայի բարելավման համար՝ ուղեղում գորշ նյութի ծավալի ավելացման միջոցով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։ Ուորվիքի համալսարանի հետազոտողների կողմից կազմակերպված հետազոտությանը մասնակցել է 181 990 մարդ, որոնց տվյալները գրանցված են Մեծ Բրիտանիայի Բիոբանկում: Գիտնականները ձեռնամուխ են եղել մասնակիցների սննդի նախասիրությունները համեմատելու նրանց ֆիզիկական ցուցանիշների հետ, ինչպիսիք են գենետիկան, ճանաչողական ֆունկցիայի մակարդակը, արյան մեջ նյութափոխանակության բիոմարկերները և այլն։

Սննդային սովորությունների մասին տեղեկատվությունը հավաքագրվել է առցանց հարցաթերթիկի միջոցով: Ապրանքները բաժանվել են 10 կատեգորիաների, տվյալների մշակումն իրականացվել է արհեստական ինտելեկտի միջոցով։

Գիտնականները ստեղծել են սննդային չորս ենթատեսակներ. Բուսակերներ,  օսլայի նվազեցված պարունակությամբ կամ ընդհանրապես առանց օսլայի սնունդ, սպիտակուցի բարձր կոնցենտրացիայով և մանրաթելերի ցածր պարունակությամբ սնունդ եւ հավասարակշռված սնունդ: Այնուհետև մասնագետները փոխկապակցել են սննդային ենթատիպերը առողջության, ֆիզիկական, հոգեբանական և ճանաչողական ցուցանիշների հետ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ սննդարար և հավասարակշռված սննդակարգով (IV ենթատեսակ) մասնակիցները ճանաչողական կարողությունների ամենաբարձր միավորներն են ունեցել: Նրանք նաև ցույց են տվել ուղեղի գորշ նյութի ծավալի ավելացում: Կարևոր է, որ նույն խմբում հոգեկան առողջությունն ավելի լավն է եղել։

Հետազոտողները նշում են, որ առողջ սննդի նկատմամբ հետաքրքրություն զարգացնելը պետք է սկսել վաղ տարիքից։ Քանի որ հավասարակշռված դիետան ուղղակիորեն ազդում է երեխայի զարգացման բոլոր ասպեկտների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել