• Latest news

Ուղեղի արյան հոսքի բարելավման համար կպահանջվի մարզումների 12 շաբաթ. JАРРL

16 մայիսի, 2024  11:11

Այովայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժություններն օգտակար են ուղեղի եւ դրա արյան մատակարարման համակարգի համար, բայց դրանց ազդեցությունը պահանջում է ժամանակ դրական արդյունքներ կուտակելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Applied Physiology-ում (JАРРL)։

Հետազոտությանը մասնակցել է 40-64 տարեկան 28 մարդ, որոնք թեթեւակի բարձր ճնշում կամ հիպերտոնիա են ունեցել։ Նրանք բոլորը նստած կենսակերպ են վարել։ Փորձարկվողների առողջության մասին տվյալներ ստանալուց հետո նրանց բաժանել են երկու խմբի։ Երեք ամսվա ընթացքում առաջին խմբի կամավորները պետք է վերահսկման տակ կատարեին աերոբիկ մարզումներ։ Երկրորդ խումբը հանդես էր գալիս որպես վերահսկիչ. մասնակիցներին հրահանգում էին ճիշտ սնվել եւ ավելացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը ցանկալի ձեւով։

Փորձն սկսվելուց առաջ եւ դրա ավարտին գիտնականները հավաքել են տվյալներ մասնակիցների սիրտ-շնչառական համակարգի եւ կոգնիտիվ ունակությունների մասին, ինչպես նաեւ գնահատել արյան հոսքի զարկերի ինտենսիվությունը նրանցից յուրաքանչյուրի ուղեղի զարկերակներում։

Փորձի արդյունքները ցույց են տվել, որ 12 շաբաթվա մարզումների ավարտից հետո առաջին խմբի մասնակիցների մոտ բարելավվել են աշխատանքային հիշողության եւ ֆիզիկական դիմացկունության ցուցանիշները։ Հետազոտողները հայտնաբերել են, որ արյան հոսքի զարկերի ուժը գլխուղեղի զարկերակներում նույնպես ավելացել է, բայց աննշան։

Գիտնականների խոսքով՝ այս արդյունքները վկայում են ոչ թե ֆիզիկական ակտիվությունից ուղեղի օգուտի բացակայության, այլ օրգանի անոթային պատի ադապտացման բարդության մասին մարզումների ժամանակ։ Գիտական աշխատանքի հեղինակները ենթադրել են, որ ավելի լավ արդյունքի հասնելու համար (ուղեղի արյան հոսքի բարելավման) մարզումների շրջանը պետք է շարունակվի ավելի քան 12 շաբաթ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll