• Latest news

Ինչպե՞ս է ընդհանուր անզգայացումն ազդում ուղեղի վրա 

19 մայիսի, 2024  09:42

Մասնագետները մինչ օրս լիարժեք չեն պատկերացնում, թե ինչպես են անզգայացնող դեղամիջոցներն ազդում ուղեղի վրա:

Իրականում, այն մեծամասամբ հանելուկ է մնացել այն ժամանակներից, երբ ընդհանուր անզգայացումը բժշկության մեջ ներդրվեց ավելի քան 180 տարի առաջ:

Journal of Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտությունը նոր տեղեկություններ է տալիս այս գործընթացի նրբությունների վերաբերյալ: Ընդհանուր անզգայացման դեղամիջոցները, ըստ երևույթին, ազդում են ուղեղի միայն որոշ հատվածների վրա, որոնք պատասխանատու են զգոնության պահպանման համար:

Պտղի ճանճիկների օգտագործմամբ անցկացված ուսումնասիրության ժամանակ գիտնականները պոտենցիալ միջոց են գտել, որը հնարավորություն է տալիս անզգայացնող դեղամիջոցներին փոխգործակցել  նեյրոնների (գլխուղեղի բջիջների) որոշակի տեսակների հետ, և այս ամբողջը կապված է  սպիտակուցների հետ: Մարդու գլխուղեղում կա մոտ 86 միլիարդ նեյրոն, և ոչ բոլորն են միատեսակ. հենց այս տարբերություններն են թույլ տալիս ընդհանուր անզգայացմանն արդյունավետ լինել:

Ուղեղում նեյրոնների երկու հիմնական կատեգորիա կա։

Առաջինը, այսպես կոչված, «գրգռիչ» նեյրոններն են, որոնք հիմնականում պատասխանատու են մեր զգոնության և աշխույժ վիճակի պահպանման համար: Երկրորդը «արգելակող» նեյրոններն են, նրանց գործն է կարգավորել և վերահսկել գրգռիչ նեյրոնները:

Մեր առօրյա կյանքում գրգռիչ և արգելակող նեյրոնները մշտապես աշխատում և հավասարակշռում են միմյանց:

Երբ մենք քնում ենք, ուղեղում ակտիվանում են արգելակող նեյրոնները, որոնք «ճնշում են» գրգռիչ նեյրոններին, որոնք խանգարում են մեզ քնել: Դա տեղի է ունենում աստիճանաբար, ինչի պատճառով օրվա ընթացքում կարող եք ավելի հոգնած զգալ ձեզ, գրել են գիտնականներն իրենց հետազոտության մեջ։

Ընդհանուր անզգայացնող միջոցներն արագացնում են այս գործընթացը՝ ուղղակիորեն ճնշելով գրգռիչ նեյրոնների գործողությունը՝ առանց արգելակող նեյրոնների ազդեցության: Ահա թե ինչու ձեր անեսթեզիոլոգը ձեզ կասի, որ նա ձեզ «քնեցնելու է» վիրահատության ընթացքում. ըստ էության, դա նույն գործընթացն է:

Նոր ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ ընդհանուր անզգայացնող միջոցները, ըստ երևույթին, խոչընդոտում են գրգռիչ նեյրոնների, բայց ոչ արգելակող նեյրոնների փոխազդեցությանը: Այս հայեցակարգը նոր չէ, բայց հետազոտողները գտել են համոզիչ ապացույցներ, թե ինչու են ախտահարվում միայն գրգռիչ նեյրոնները:

Նեյրոնների փոխազդեցության համար անհրաժեշտ է սպիտակուցների մասնակցությունը։ Այս սպիտակուցների գործառույթներից մեկն այն է, որպեսզի ստիպեն նեյրոններին մոլեկուլներ արտազատել, որոնք կոչվում են նեյրոհաղորդիչներ: Այս քիմիական միջնորդները ազդանշաններ են փոխանցում մի նեյրոնից մյուսը. օրինակ՝ դոֆամինը, ադրենալինը և սերոտոնինը նյարդային հաղորդիչներ են:

«Մենք պարզեցինք, որ ընդհանուր անզգայացման միջոցները նվազեցնում են այս սպիտակուցների՝ նյարդային հաղորդիչներ արտազատելու ունակությունը, սակայն միայն գրգռիչ նեյրոններում: Սա ստուգելու համար մենք օգտագործեցինք պտղի ճանճիկների՝ Drosophila melanogaster, և բարձր լուծաչափով մանրադիտակ, որպեսզի ուղղակիորեն տեսնենք, թե ընդհանուր անզգայացնող միջոցն ինչ ազդեցություն ունի այս սպիտակուցների վրա մոլեկուլային մասշտաբով»,- նշում են գիտնականները:

Ըստ հետազոտության հեղինակների, գրգռիչ և արգելակող նեյրոնները մասամբ տարբերվում են նրանով, որ նույն սպիտակուցի տարբեր տեսակներ են արտադրում:

«Ի Վերջո, մեր արդյունքները մատնանշեցին, որ ընդհանուր անզգայացման ժամանակ օգտագործվող դեղամիջոցները զանգվածային համապարփակ արգելակում են առաջացնում ուղեղում: Երկու եղանակով ճնշելով գրգռվածությունը՝ այս դեղամիջոցները մեզ քնեցնում են և պահում ​​այս վիճակում»,- բացատրում են գիտնականները։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է