• Latest news

Կանայք ավելի արագ եւ ավելի սուր են արձագանքում բացասական ազդակներին. BRT

20 մայիսի, 2024  13:27

Հյուսիսային Դակոտա նահանգի համալսարանի հոգեբաններն ուսումնասիրել են բացասական եւ դրական հուզական ազդակների ազդեցությունը տղամարդկանց եւ կանանց վիճակի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Behavior Research and Therapy (BRT) գիտական ամսագրում։

Թիմը ցանկանում էր պարզել, թե ինչու են մարդիկ հաճախ ավելի ուժգին արձագանքում տարբեր սպառնալիքներին, քան թե պարգեւատրմանը։

Հետազոտողները երեք փորձերից բաղկացած շարք են իրականացրել, որոնց մասնակցել է 375 մարդ, որոնց նպատակն էր ուսումնասիրել, թե ինչպես են մարդիկ ընկալում դրական եւ բացասական (ավերսիվ) ազդակները։

Յուրաքանչյուր կամավորի տեղավորել են առանձին սենյակում՝ անհատական համակարգչով, որի էկրանին ցուցադրել են տարբեր պատկերներ։ Դրանց մի մասը հաճելի էր (երջանիկ մարդիկ, խաղացող երեխաներ), իսկ մյուսը բացասական զգացողություններ էր առաջացնում (ավտովթարներ, հոտած ուտելիք)։

Մասնակիցներն օգտագործել են ուղղահայաց ռեյթինգային գիծը, որն արտացոլվել է համակարգչի էկրանին՝ նշելու համար իրենց հուզական վիճակը։ Սանդղակի մի ծայրում գրված էր «Շատ տհաճ է», մյուսում՝ «Շատ հաճելի է», իսկ մեջտեղում՝ «Բազային զգացողություններ»։

Պարզվել է, որ մասնակիցներն ավելի արագ արձագանքել են ավերսիվ կադրերին, քան հաճելիներին։ Բացասական արձագանքների այդ արագ առաջացումը հաստատում է էվոլյուցիոն տեսությունն այն մասին, որ մարդիկ ծրագրավորված են պոտենցիալ սպառնալիքների հայտնաբերմանն ու դրանց արձագանքմանը, ինչը վճռական նշանակություն ունի ողջ մնալու համար։

Կարեւոր բացահայտում էր բացասական պատկերների ընկալման ուժի եւ արագության տարբերությունը տղամարդկանց եւ կանանց միջեւ։ Վերջիններն ավելի արագ եւ ուժեղ են արձագանքել տհաճ կոնտենտին։ Դա համապատասխանում է կանանց շրջանում վախի հետ կապված տագնապային խանգարումների եւ խանգարումների ավելի բարձր տարածվածությանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է