• Latest news

Ջերմաստիճանի բարձրացումը սրում է դեմենցիան եւ բարձրացնում ինսուլտի հավանականությունը. The Lancet

20 մայիսի, 2024  17:45

Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները պարզել են, որ ջերմաստիճանի եւ խոնավության բարձրացման դեպքում առաջ է գալիս այնպիսի վիճակների սրման բարձր հավանականություն, ինչպիսին են ինսուլտը, միգրենը, մենինգիտը, էպիլեպսիան, ցրված սկլերոզը եւ շիզոֆրենիան, ինչպես նաեւ Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Neurology ամսագրում։

Բրիտանացի գիտնականների հետազոտությունը հիմնված է ավելի վաղ հրապարակված գիտական աշխատանքների արդյունքների վրա։ Այդ աշխատանքները նվիրված էին մարդու առողջության վրա անցանկալի կլիմայական փոփոխությունների ազդեցությանը (մետա-անալիզ)։ Հետազոտողները եզրակացրել են, որ մարդիկ, որպես կանոն, իրենց ավելի հարմարավետ են զգում Ցելսիուսի 20-26 աստիճանի եւ 20-80 տոկոս խոնավության դեպքում։ Բնական պայմանների մոտեցումը այս դիապազոնի վերին եւ ստորին սահմաններին (կամ դրանց շրջանակից դուրս գալը) բացասաբար է անդրադառնում ուղեղի աշխատանքի եւ առողջության վրա։

Որոշ դեղամիջոցներ, որոնք օգտագործում են նյարդաբանական եւ հոգեկան խանգարումների (ինչպես նաեւ հենց հիվանդությունների) բուժման համար, կարող են խախտել քրտնարտադրությունը, որն անհրաժեշտ է զովության պահպանման համար՝ անհրաժեշտության դեպքում։ Այդ պատճառով ուժեղ շոգի ժամանակ կարող են սրվել էպիլեպսիան, ցրված սկլերոզը եւ շիզոֆրենիան։

Նորմայում օդի բարձր ջերմաստիճանը հանգեցնում է հեղուկի կորստի քրտնքի միջոցով, ինչն, իր հերթին, նպաստում է արյան խտացմանը եւ բարձրացնում է թրոմբոզի հավանականությունը։ Թրոմբոզը ինսուլտի առաջացման կարեւոր պատճառներից մեկն է։ Շոգը կարող է նաեւ առաջ բերել միգրենի նոպա եւ վատացնել մենինգիտի ընթացքը սիրտ-անոթային համակարգի վրա բացասական ազդեցության պատճառով։

Մետա-անալիզը նաեւ ցույց է տվել, որ ջերմաստիճանի բարձրացմամբ հաճախանում են դեմենցիա ունեցող մարդկանց հոսպիտալացումները։ Ցրված սկլերոզով տառապողները եւս ունենում են հիվանդության ավելի վառ արտահայտված ախտանշաններ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել