• Latest news

Գիտնականները պարզել են, թե որքան ուժեղ են մարդու մտքերն ազդում նրա առողջության վրա

21 մայիսի, 2024  08:47

Գործող բժիշկները գիտեն, որ հիվանդություններից հետո վերականգնման փուլը անհատական է յուրաքանչյուր մարդու համար։ Դա կախված է հետեւյալ գործոններից՝ տարիքից, գենետիկայից, կենսակերպից, սոցիալական աջակցության մակարդակից։ Նշվում է նաեւ պացիենտի տրամադրվածության, մտքերի կարեւորությունը։

Ինչպես տեղեկացրել է Scientific American պարբերականը, Լանգերի լաբորատորիայի փորձագետները որոշել են փորձով ստուգել այս դիտարկումը։ Մասնավորապես, նրանց աշխատանքի նպատակն է եղել պարզել, թե ինչպես են վերականգնման համար անհրաժեշտ ժամանակի ակնկալիքներն ազդում ապաքինման վրա, գրել է Planet Today-ը։ Պարզվել է, որ ժամանակի ընթացքի ընկալման առանձնահատկությունները ազդում են պացիենտների վերքերի ապաքինման արագության վրա։ Բանականությունը եւ մարմինը մեկ ամբողջություն են, ընդ որում՝ բանականությունը կարող է վերահսկել ինքնազգացողությունը եւ առողջությունն ընդհանրապես։

Առաջին փորձը կատարել են 1979թ.։ Տարեց տղամարդկանց տեղավորել են կացարանում, որը նույն տեսքն ուներ, ինչ եւ 20 տարի առաջ։ Նրանց առաջարկել են ժամանակն անցկացնել այնպես, ինչպես երիտասարդ տարիներին։ Անհավանական է, բայց առանց որեւէ բժշկական մանիպուլյացիայի լավացել են կամավորների լսողությունը, տեսողությունը, հիշողությունը եւ ուժը։ Եվ նրանք նկատելիորեն ավելի երիտասարդ տեսք են ունեցել։

Այժմ փորձնական ճանապարհով պարզել են, որ հոգնածության սպասումը մարդկանց ստիպում է ավելի հոգնած զգալ, իսկ մրսածության վախը հաճախ հանգեցնում է իրական հիվանդության։ Կան նաեւ առողջության վրա մտքերի դրական ազդեցության օրինակներ. եթե մարդն ակնկալել է, որ վարժություններն իրեն որոշակի օգուտ կբերեն, կօգնեն իջեցնել քաշը, ապա նրանք իսկապես նիհարել են։

Գիտնականները ստուգել են նաեւ վերքերի ապաքինման ժամանակը, երբ պացիենտները կարծել են, որ ավելի քիչ կամ շատ ժամանակ է անցել։ Իրականում փորձարկվողներին վերքերի ապաքինման համար հատկացվել է նույն ժամանակը։ Բայց նրանց համար ստեղծել են պայմաններ, երբ դրա ընթացքի ընկալումը փոքր-ինչ փոխվել է։ Փորձի այն մասնակիցների վերքերը, որոնք կարծել են, որ ավելի շատ ժամանակ է անցել, ավելի արագ են բուժվել, քան նրանց վերքերը, որոնց թվացել է, որ ավելի քիչ ժամանակ է անցել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել