• Latest news

Օրգանի պատվաստումը փոխում է ռեցիպիենտի անձը 90 տոկոս դեպքերում

27 մայիսի, 2024  19:58

Կոլորադոյի համալսարանի գիտնականները որոշել են ստուգել, թե իսկապես օրգանի փոխպատվաստումից հետո կարող է փոխվել ռեցիպիենտի անձը։ Իրենց դիտարկումների մասին ամերիկացի փորձագետները պատմել են Transplantology ամսագրում։

Հետազոտողների թիմը կազմակերպել է 47 պացիենտի հարցում։ Նրանցից 23-ը ստացել է դոնորական սիրտ, մյուսները՝ այլ օրգաններ։ Կամավորների մոտ 90 տոկոսը պատմել է բնավորության, սովորությունների տեսանելի փոփոխությունների մասին փոխպատվաստումից հետո, ընդ որում՝ կարեւոր չէ, թե որ օրգանն է փոխպատվաստվել, գրել է Planet Today-ը։

Հետազոտության հեղինակները հուսով են խորացնել պատկերացումներն այս երեւույթի մասին ավելի լայն ընտրանքի դեպքում։ Նրանք զգուշավոր ենթադրություններ են անում. փոփոխությունները կարող են առաջանալ իմունային ռեակցիաների կողմից։ Նոր օրգանը առաջ է բերում բորբոքում ռեցիպիենտի օրգանիզմում, անգամ ոչ մեծ։ Գիտնականները կարծում են, որ դրանք կարող են փոխել անձը։

Այլ փորձագետներ համաձայն չեն այս տարբերակին։ Բորբոքումները բնորոշ են ցանկացած հիվանդությանը, բայց բնավորության կտրուկ փոփոխություններ հազվադեպ են նկատվում։ Միաժամանակ, մի շարք դեպքերում դրանք կապված են հենց դոնորի անձի հետ։ Օրինակ, մարդը նախկինում դասական երաժշտություն չէր սիրում, բայց երաժշտի սիրտ ստանալով՝ կտրուկ փոխել է հակումները։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել