• Latest news

Ազնվամորու, նռան, մոշի և պեկանի մեջ հայտնաբերված թթուն լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության բուժման հնարավոր աղբյուր է. գիտնականներ

28 մայիսի, 2024  17:42

Էդիթ Քաուանի համալսարանի (ECU) հետազոտողները ուսումնասիրում են էլագիկ թթվի՝ որոշ մրգերի և բանջարեղենի մեջ պարունակվող հակաօքսիդանտի ազդեցությունը լյարդի ճարպային հիվանդությունից առաջացած վնասը դադարեցնելու և, հնարավոր է, վերացնելու գործում:

Հոդվածը հրապարակվել է Antioxidants ամսագրում։

Ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդությունը (ՈԱՃԼՀ) լյարդի ճարպային հիվանդության ֆիզիոլոգիական դրսևորումն է: ՈԱՃԼՀ-ի տարածվածությունն աճել է 2015-ի 25,24%-ից մինչև 29,38% 2021-ին, և այժմ հիվանդությունը կազմում է լյարդի քրոնիկ հիվանդությունների հետ կապված մահացությունների 45,8%-ն ամբողջ աշխարհում:

Ներկայումս ՈԱՃԼՀ-ի համար երկարաժամկետ բուժում չկա, սակայն այս հիվանդության բուժման համար ուսումնասիրվել են դիետիկ բուժումներ, ներառյալ մի քանի պոլիֆենոլային միացություններ, ինչպիսիք են էլագիկ թթուն:

Հետազոտողներ դոկտոր Լոիս Բալմերը և ասպիրանտ Թարանի Սենավիրատնան նշել են, որ էլագիկ թթուն, որը հայտնաբերված է տարբեր մթերքներում, ինչպիսիք են ազնվամորին, նուռը, մոշը և պեկանը, լայնորեն հայտնի է իր հակաօքսիդանտ հատկություններով, ինչպես նաև ունի հակաբորբոքային, հակաֆիբրոտիկ և հակաուռուցքային հատկություններ: 

«Էլագիկ թթուն առանձնանում է որպես ուշագրավ պոլիֆենոլային միացություն՝ դեղաբանական հատկությունների լայն շրջանակով, որոնք խոստումնալից են տարբեր քրոնիկ հիվանդությունների, այդ թվում՝ ՈԱՃԼՀ-ի բուժման համար:

Իրենց բազմակողմանի կենսաբանական ազդեցության շնորհիվ էլագիկ թթու և դրա ածանցյալները պարունակող ուտելի բույսերը ճանաչվում են որպես արժեքավոր ֆունկցիոնալ մթերքներ՝ նպաստելու մարդու առողջությանը: Ավելին, կան ապացույցներ, որ էլլագիկ թթուն, երբ համակցվում է այլ հակաօքսիդանտ սննդանյութերի հետ, ունի սիներգետիկ թերապևտիկ ազդեցություն՝ դարձնելով այն համակցված թերապիայի պոտենցիալ թեկնածու»,- նշել են գիտնականները։

Ներկայումս իրականացվում է ավելի լայնածավալ ուսումնասիրություն, որը նաև կքննարկի, թե հիվանդության որ փուլում բուժումը արդյունավետ չի լինի լյարդի վնասը վերացնելու համար:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել