• Latest news

MV Medtech ընկերությունը խրախուսում է առողջապահության ոլորտի մասնագետների վերապատրաստումը  

28 մայիսի, 2024  19:53

Բժշկական սարքավորումների համաշխարհային առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչ MV Medtech ընկերությունը կազմակերպել էր սեմինար–դասընթաց, որը նվիրված էր ընդհանուր անզգայացման և վերակենդանացման բնագավառի  նորագույն մոտեցումներին, իննովացիաներին եւ համաշխարհային լավագույն փորձին։

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց «Նաիրի» ԲԿ գործադիր տնօրեն, Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին, սեմինարի թեմաներն են թոքերի պրոտեկցիան արհեստական շնչառության ժամանակ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և անեսթեզիայի ժամանակ վիրասրահում։ Նոր սարքեր են ներկայացվելու, և շեշտը դրվում է այն բանի վրա, որ մասնագետները լավ տիրապետեն այդ սարքավորումներին։

Առողջապահության ոլորտի հայ մասնագետների համար` բժշկական տեխնոլոգիաների ուղիղ ցուցադրություններ և փորձագիտական սեմինարներ անցկացնելու նպատակով Հայաստան էին ժամանել բժշկական սարքավորումներ արտադրող, գերմանական Dräger առաջատար ընկերության ներկայացուցիչները։

Նրանք ցուցադրեցին տեխնոլոգիաների հնարավորությունները և այն սկզբունքները, որոնք կիրառվում են դրանց զարգացման հիմքում՝ հնարավորինս քիչ ինվազիվ, բուժառուի թոքերը պաշտպանելու նպատակով։

Dräger ընկերության տարածաշրջանային ղեկավար Յուլիանա Նագելը ներկայացրեց վիրահատարանի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի համար նախատեսված անզգայացման և թոքերի արհեստական օդափոխության Atlan մակնիշի սարքերը, ցուցադրելով դրանց հնարավորությունները։

«Վիրահատության նպատակն իհարկե պացիենտի վիճակը բարելավելն է։ Այդ պատճառով վիրահատության ժամանակ պացիենտի մեխանիկական օդափոխությունը պետք է լինի հնարավորինս քիչ ինվազիվ, որպեսզի վիրահատությունից հետո պացիենտն ավելի մեծ խնդիրներ չունենա, քան դրանից առաջ», – նշեց նա։

Մասնագետների խոսքով՝ վերջին մի քանի տասնամյակում այս ոլորտի բժշկական տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ այսօր դրանք կարող են լուծել խնդիրների մեծ մասը։

Ընկերության նորագույն,  տասնամյակների փորձով հաստատված եւ հուսալի սարքավորումները հասանելի են նաեւ Հայաստանում և, որպեսզի դրանք առավելագույնս ծառայեն ի շահ պացիենտների`  անհաժեշտ են խորը գիտելիքներ, թե' բժշկության, եւ թե' այս իննովացիոն սարքավորումների օգտագործման ոլորտներում։ Այդ նպատակով է  MV Medtech ընեկրությունը նման սեմինարներ կազմակերպում։  Միջոցառման գլխավոր աջակիցը «Նաիրի» բժշկական կենտրոնն է, որտեղից ընդգծում են` ոլորտի զարգացման համար նման միջոցառում-սեմինարները պարզապես անհրաժեշտ են:

«Էրեբունի» ԲԿ Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի գիտական ղեկավար Հարություն Մանգոյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ այսուհետ բժիշկները, բուժքույրերը կսկսեն ավելի գրագետ օգտագործել օդափոխության սարքերը, դա անպայման կբերի բուժման արդյունքների բարելավմանը։

Ի դեպ, միջոցառմանը ներկա էին Հայաստանի տարբեր բուժհաստատությունների  անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, որոնք  կստանան ՇՄԶ կրեդիտներ Առողջապահության նախարարության կողմից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է