• Latest news

Սոցցանցերում անցկացրած ժամանակի կրճատումը մեղմել է դեպրեսիան եւ տագնապը երիտասարդության շրջանում. PPM

29 մայիսի, 2024  14:44

Օտտավայի Կառլտոնի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ սոցցանցերում անցկացրած ժամանակի սահմանափակումը բարելավում է երիտասարդների հոգեվիճակը, որոնք տառապում են էմոցիոնալ սթրեսով։ Հետազոտությունը հրապարակվել է Psychology of Popular Media (PPM) գիտական ամսագրում։

Դեռահաս եւ երիտասադր տարիքը աչքի է ընկնում սոցիալական, ֆիզիկական, հուզական եւ մտավոր զգալի զարգացմամբ։ Բայց դրանք նաեւ կապված են հոգեկան խանգարումների հակման հետ։ Տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդների մոտ 20 տոկոսն ամեն տարի հոգեկան խնդիրներ է ունենում։ Ամենից հաճախ խոսքը վերաբերում է դեպրեսիային եւ տագնապայնությանը։

Մենթալ վիճակի եւ սոցցանցերի միջեւ կապն ուսումնասիրելու համար թիմը ընտրել է 17-25 տարեկան 220 ուսանող։ Նրանք բոլորը պետք է մշտապես օգտվեին սոցցանցերից եւ ունենային դեպրեսիայի եւ տագնապայնության առնվազն երկու ախտանշան։

Փորձի ընթացքում կամավորների մի մասը պետք է սոցցանցեր դիտելն ու շփումը դրանցում կրճատեր մինչեւ օրական մեկ ժամ 28 օրվա ընթացքում։ Մյուս խումբը նման ցուցում չի ստացել եւ վերահսկիչ դեր է կատարել։

Արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբի մարդկանց մոտ դեպրեսիայի եւ տագնապի ախտանշանները նվազել են մոտ 2,35 բալով՝ վերահսկիչ խմբի համեմատ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է