• Latest news

Ավստրալիայում թռչնագրիպ է հայտնաբերվել Հնդկաստան այցելած 2-ամյա աղջնակի մոտ

9 հունիսի, 2024  09:15

Երկուսուկես տարեկան աղջկա մոտ H5N1 թռչնագրիպի թեստը դրական է եղել և նրան տեղափոխել են Ավստրալիայի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

«Չնայած այս դեպքում վիրուսի աղբյուրն առայժմ անհայտ է, սակայն վարակումն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Հնդկաստանում, որտեղ աղջիկը ճանապարհորդել է, և որտեղ վիրուսների այս խումբը նախկինում հայտնաբերվել է թռչունների մոտ», - ավելացրել է ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը:

ԱՀԿ-ն ընդհանուր բնակչության համար այս վիրուսով վարակվելու ռիսկը ցածր է գնահատում։ Աղջիկը Կալկաթայում է եղել փետրվարի 12-29-ը։ Քաղաքում գտնվելու ընթացքում նա չի շփվել հիվանդ մարդկանց կամ կենդանիների հետ։

Աղջնակը Ավստրալիա է վերադարձել մարտի 1-ին և հաջորդ օրը տեղափոխվել Վիկտորիա նահանգի հիվանդանոց: Մարտի 4-ին նա մեկ շաբաթով տեղափոխվել է նահանգի մայրաքաղաք Մելբուռնի ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ ախտանիշների սաստկացման պատճառով։ Երկուսուկես շաբաթ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել