• Latest news

Գեների ժառանգված հաջորդականությունները կանխատեսում են կաթնագեղձի քաղցկեղի տեսակն ու ծանրությունը. հետազոտություն

10 հունիսի, 2024  08:21

Սթենֆորդում իրականացված կաթնագեղձի քաղցկեղի հազարավոր դեպքերի բժշկական  հետազոտությունը ցույց է տվել, որ գեների հաջորդականությունը, որոնք ժառանգվում են սաղմնավորման ժամանակ, հզոր կանխադրյալներ են այն մասին, թե կաթնագեղձի քաղցկեղի որ տեսակը կարող է առաջանալ տասնամյակներ անց եւ որքանով այն մահացու կարող է լինել, գրել է News Medical Live Sciences-ը։

Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ գոյություն ունեն գեների տասնյակ կամ հարյուրավոր տեսակներ, որոնք կարելի է նույնականացնել առողջ մարդկանց մոտ, եւ որոնք, փոխգործակցելով իմունային համակարգի հետ, ազդում են այն բանի վրա, թե ինչու որոշ մարդիկ մնում են առողջ իրենց ողջ կյանքի ընթացքում։

«Մեր արդյունքները ոչ միայն բացատրում են, թե կաթնագեղձի քացկեղի որ ենթատեսակը կարող է առաջանալ մարդու մոտ, այլեւ մատնանշում են այն, թե որքանով ագրեսիվ եւ մետաստազների հակված կարող է լինել այդ ենթատեսակը։ Բացի այդ,  մենք ենթադրում ենք, որ այդ ժառանգական տեսակները կարող են ազդել կաթնագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի վրա մարդու մոտ։ Սակայն այդ փաստի ուսումնասիրման համար հետագա հետազոտություններ կպահանջվեն»,- նշում են հետազոտության հեղինակները։

Գիտնականներն ուսումնասիրել են կաթնագեղձի մոտ 6 000 ուռուցքներ հիվանդության տարբեր փուլերում, որպեսզի պարզեն, թե արդյոք յուրաքանչյուր ուռուցքի ենթատեսակը հարաբերակցվում է պացիենտների սաղմնային գծերի օնկոգեն հաջորդականությունների հետ։

Նրանք հայտնաբերել են, որ սաղմնային գծում էպիտոպների (հակագենի մակրոմոլեկուլի մի մասը, որը ճանաչվում է իմունային համակարգի կողմից- խմբ.) բարձր պարունակությամբ օնկոգեն ժառանգած եւ մարդկային լեյկոցիտար հակագենի տիպ ունեցող մարդիկ շատ ավելի քիչ են ենթակա եղել կաթնագեղձի քաղցկեղի ենթատեսակների առաջացման վտանգին, որոնցում այդ օնկոգենն ուժեղացված է։

Ընդ որում, գիտնականները նաեւ հայտնաբերել են, որ սաղմնային էպիտոպների (որոնց հաջողվում է խուսափել թափառող իմունային բջիջների ազդեցությունից իրենց զարգացման վաղ փուլում) մեծ քանակությամբ քաղցկեղային հիվանդությունները, որպես կանոն, ավելի ագրեսիվ են եւ վատ կանխատեսում ունեն, քան դրանց ավելի քիչ տարածված անալոգները։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել