• Latest news

Ճապոնացի գիտնականները անսպասելի գործոն են հայտնաբերել, որը կապված է կանանց մոտ բոլոր հիվանդություններից մահացության հավանականության նվազման հետ 

16 հունիսի, 2024  18:03

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մանր ձուկն ամբողջական ուտելը կապված է ճապոնացի կանանց շրջանում բոլոր պատճառներով մահացության և քաղցկեղի հավանականության նվազման հետ: Ճապոնիայի Նագոյայի համալսարանի Բժշկական բարձրագույն դպրոցի դոկտոր Չինացու Կասահարայի, դոցենտ Տակաշի Թամուրայի և պրոֆեսոր Քենջի Վակայի կողմից անցկացված հետազոտությունն ընդգծում է երկարակեցության համար կանոնավոր կերպով մանր ձուկ ուտելու հնարավոր օգուտները: Արդյունքները հրապարակվել են Public Health Nutrition ամսագրում:

Ճապոնացիները սովորաբար մանր ձուկ են ուտում, ինչպիսիք են մանրաձուկը, ատլանտյան մոյվան, ճապոնական սաղմոնիկը և մանր սարդինը:

Կարևոր է նշել, որ մանր ձուկը սովորաբար օգտագործում են ամբողջապես՝ ներառյալ գլուխը, փշերը և ներքին օրգանները, որոնք հարուստ են այնպիսի միկրոէլեմենտներով, ինչպիսիք են կալցիումը և վիտամին A-ն: Հետազոտական խումբը ճապոնացիների շրջանում ուսումնասիրել է մանր ձկան օգտագործման և մահացության հավանականության միջև կապը։ Ամբողջ Ճապոնիայում հետազոտությանը մասնակցել է 35-ից 69 տարեկան 80 802 մարդ (34 555 տղամարդ և 46 247 կին): Մասնակիցների կողմից սննդի մեջ մանր ձուկ ուտելու հաճախականությունը գնահատվել է սկզբնական փուլում մանր ձուկ ուտելու հաճախականության վերաբերյալ հարցաշարի միջոցով:

Հետազոտողները մասնակիցներին հետևել են միջինը ինը տարվա ընթացքում: Դիտարկման ժամանակաշրջանում գրանցվել է հետազոտության մեջ ընդգրկված մարդկանց 2482 մահ, որոնցից մոտավորապես 60%-ը (1495 մահ) կապված է եղել քաղցկեղի հետ: Հետազոտության ամենաապշեցուցիչ բացահայտումներից մեկը դարձավ բոլոր պատճառներով և քաղցկեղից մահացության զգալի նվազումը այն կանանց շրջանում, որոնք սովորաբար մանր ձուկ էին ուտում: Կանայք, որոնք օգտագործում էին մանր ձուկն ամիսը 1-3 անգամ, շաբաթական 1-2 անգամ կամ շաբաթական 3 կամ ավելի անգամ, ունեին, համապատասխանաբար, բոլոր պատճառներով մահացության 0.68, 0.72 և 0.69 անգամ ավելի մեծ ռիսկ և քաղցկեղից մահացության 0.72, 0.71 և 0.64 անգամ ավելի մեծ ռիսկ, քան նրանք,  ովքեր հազվադեպ էին մանր ձուկ օգտագործում:

Մահացության ռիսկի վրա ազդող գործոնները վերահսկելուց հետո, ինչպիսիք են մասնակիցների տարիքը, ծխելու և ալկոհոլ խմելու սովորությունները, մարմնի զանգվածի ինդեքսը և տարբեր սննդանյութերի և սննդի ընդունումը, գիտնականները պարզել են, որ այն կանայք, որոնք հաճախակի են մանր ձուկ ուտում, ցանկացած պատճառով մահացության ավելի պակաս հավանականություն ունեն: Այս արդյունքները ցույց են տալիս, որ ամենօրյա սննդակարգում մանր ձկների ընդգրկումը կարող է պարզ, բայց արդյունավետ միջոց լինել կանանց շրջանում մահացության ռիսկը նվազեցնելու համար:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել