• Latest news

Մշակվել է բժշկական սոսինձ, որը սառչելիս կորցնում է իր կպչունությունը. TLB

18 հունիսի, 2024  18:23

Ֆրայբուրգի համալսարանի գերմանացի գիտնականները նոր սերնդի բժշկական սպեղանիների համար պոլիմեր են մշակել, որը հնարավորություն է ընձեռում վիրակապը հեռացնել վերքից առանց ցավի։ Հետազոտությունը հրապարակվել է Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային նահանգի Տեխնոլոգիական արտոնագրման գրասենյակի (TLB) կայքում։

Փորձագետները նշել են, որ ինքնասոսնձվող վիրակապող նյութերի մեծ մասը դեռևս հիմնված է ավելի քան 100 տարի առաջ մշակված կաուչուկի և ցինկի օքսիդի միացության վրա: Նման սպեղանին մաշկից հեռացնելը կարող է ոչ միայն ցավ պատճառել, այլև վնասել վերականգնող հյուսվածքները։

Թիմը ստեղծել է պոլիվինիլ սպիրտի համապոլիմերներից և բյուրեղացնող կողային շղթաներով հագեցած ու ճարպաթթուների եթերներից բաղկացած սոսինձ: Այս մոտեցման ռազմավարությունը հիմնված են ջերմաստիճանի նկատմամբ զգայուն պոլիմերները, որոնք սենյակային ջերմաստիճանում մնում են ամուր և հալվում միայն մարմնի ջերմաստիճանում: Երբ նյութը սառչում է, այն բյուրեղանում է և նման կերպ կորցնում իր կպչունությունը:

Գյուտարարները նշել են, որ նոր սպեղանին հարմար է այրվածքների և վարակված վերքերի, ինչպես նաև ալերգիկ կամ զգայուն մաշկի վիրակապման համար։ Հետազոտողները մտադիր են արտոնագրել իրենց կատարելագործումը։

Միացության վրա հիմնված կպչուն վիրակապերը պոկվում են մաշկից՝ առանց հետքեր թողնելու, երբ դրանց վրա սառույց կամ այլ սառը նյութ քսենք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել