• Latest news

Մարմնի քաշի կորուստը կարող է պաշտպանել ճարպակալումից առաջացած քաղցկեղից.  Diabetes

26 հունիսի, 2024  00:12

Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քաշ կորցնելը կարող է պաշտպանել ճարպակալումից առաջացած քաղցկեղից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetes հանդեսում:

Հետազոտողները պնդում են, որ գիրությունը առնչվում է քաղցկեղի առնվազն 13 տեսակի զարգացման ռիսկին: Սա հիմնականում պայմանավորված է հորմոնների, մասնավորապես, էստրոգենի և ինսուլինի ավելցուկային մակարդակով:

Հետազոտությունն իրականացնելու համար գիտնականները վերլուծել են Քլիվլենդի կլինիկայի ճարպակալումից տառապող ավելի քան 100 հազար հիվանդների առողջության էլեկտրոնային գրառումները, որոնցից ավելի քան 5300-ի մոտ քաղցկեղ է առաջացել: Հետազոտողները հետևել են մարմնի զանգվածի ինդեքսի փոփոխություններին՝ մարդու քաղցկեղի ախտորոշումից առաջ երեք, հինգ և տասը տարի ինտերվալով և համեմատել դրանք վերահսկիչ խմբի ցուցանիշների հետ:

Գիտնականները պարզել են, որ քաշ կորցնելը կարող է հինգ տարվա ընթացքում նվազեցնել ճարպակալումից առաջացած քաղցկեղի մեծ մասի զարգացման ռիսկը:

Օրինակ, երիկամների քաղցկեղի ռիսկը նվազել է երեք տարի անց, իսկ էնդոմետրիումի քաղցկեղը՝ երեք և հինգ տարի անց: Բազմակի միելոմայի ռիսկը նվազել է 10 տարվա ընթացքում:

Ավելին, հետազոտողները բացահայտել են, որ քաշ կորցնելը մարդկանց պաշտպանում է նաև ճարպակալման հետ կապ չունեցող  քաղցկեղի 16 այլ տարատեսակներից։ Դրանք են մելանոմայի և մաշկի, թոքերի, սեռական օրգանների, աչքերի, ուղեղի և մարսողական օրգանների քաղցկեղները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել