«Նաիրի» ԲԿ-ի Էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Թևոս Սարգսյանը ներկայացնում է նոր էնդոսկոպիկ վիդեոհամակարգը, որով համալրվել է ծառայությունը։
«Այս գործիքի առավելությունը առաջին հերթին պատկերի որակն է. ունենք 4k վիդեո հետազոտության հնարավորություն և թվային ռեժիմների Iscan համակարգը, որը մեզ թույլ է տալիս անոթային փոփոխությունները տեսնել ամենավաղ սկսվող շրջանում, ինչը մեզ թույլ է տալիս ստամոքսի և հաստ աղու քաղցկեղի կանխարգելումը դարձնել շատ ավելի վաղաժամ: Հետազոտությունները կատարվում են ներերակային անզգայացման պայմաններում՝ ածխաթթու գազի ինսուֆլացիայով, որը մինիմալի է հասցնում հետազոտության հետ կապված դիսկոմֆորտի երևույթները», – ասում է Թևոս Սարգսյանը։
Նա նաև ներկայացնում է, թե որ դեպքերում են ցուցված կոլոնոսկոպիկ և գաստրոսկոպիկ հետազոտությունները։ Մանրամասները տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day