• Latest news

Մահացել է աշխարհում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամով փոխպատվաստված երկրորդ հիվանդը

10 հուլիսի, 2024  21:21

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակիչը, որն աշխարհում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամով փոխպատվաստված երկրորդ հիվանդն էր, մահացել է օրգանների փոխպատվաստման վիրահատությունից գրեթե երեք ամիս անց, հայտնում է UPI գործակալությունը։

Նյու Յորքի NYU Langone առողջության բժշկական կենտրոնը երեքշաբթի հայտարարել է, որ կիրակի մահացել է 54-ամյա Լիզա Պիզանոն, որի փոխպատվաստված երիկամը հեռացվել էր մայիսի 29-ին՝ սրտի դեղորայքից առաջացած արյան անբավարար հոսքի պատճառով։

Երիկամային  և սրտի անբավարարությունից տառապող Պիզանոյին խոզի երիկամի փոխպատվաստում էին արել ապրիլի 12-ին՝ սրտի մեխանիկական պոմպ տեղադրելու վիրահատությունից ութ օր անց: Ըստ NYU Langone Health կլինիկայի վիրաբույժների՝ սա առաջին դեպքն էր, երբ մեկ հիվանդի մեջ երկու տարբեր բժշկական տեխնոլոգիաներ էին փոխպատվաստվել:

«Լիզայի ավանդը բժշկության, վիրաբուժության և քսենոփոխպատվաստման ոլորտում անհնար է գերագնահատել», - երեքշաբթի հայտարարել է NYU Langone փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռոբերտ Մոնտգոմերին: «Նրա խիզախությունը հույս է ներշնչել երիկամների կամ սրտի վերջին փուլի անբավարարությունից տառապող հազարավոր մարդկանց, որոնք շուտով հնարավորություն կունենան օգտվելու օրգանների այլընտրանքային փոխպատվաստումից»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել