• Latest news

Ինչպես ապահովել երեխաների անվտանգությունը տանը. ՀՀ ԱՆ

11 հուլիսի, 2024  11:47

Բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Գերատեսչությունը կոչ է անում  ծնողներին զգոն լինել և ապահովել երեխայի անվտանգությունը.

  • Պահե՛ք պատուհանները փակ և կողպած, երբ երեխաները տարածքում են: Օդափոխության համար հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանները, որոնք անհասանելի են երեխաներին:
  • Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի վայր ընկնելը. թու՛յլ մի տվեք` երեխան հենվի պատուհանի ցանցին և մի՛ վստահեք որպես պաշտպանիչ շերտ:
  • Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, դրե՛ք պատուհաններից հեռու:
  • Կազմակերպե՛ք երեխայի հանգիստը և խաղալու համար նախատեսված տարածքը բաց պատուհանից կամ պատշգամբից առավելագույնս հեռու:
  • Ոչ մի դեպքում չի կարելի թուլացնել ուշադրությունը երեխայի հանդեպ, առավել ևս, երեխային մենակ, առանց հսկողության մի՛ թողեք սենյակում:
  • Հիշե΄ք, որ արգելապատնեշները չեն կարող փոխարինել երեխաների նկատմամբ ծնողի հսկողությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll