• Latest news

Տագնապալի երազները եւ մղձավանջները կարող են մատնանշել բոլոր պատճառներով դեմենցիայի առաջացման վտանգի մասին. հետազոտություն

15 հուլիսի, 2024  08:22

Հետազոտության համաձայն, որը ներկայացվել է Նյարդաբանության եվրոպական ակադեմիայի (EAN) 10-րդ կոնգրեսում, որը կայացել է Հելսինկիում հունիսի 29-ից հուլիսի 2-ը, միջին տարրքի եւ տարեց մարդկանց տագնապալի երազները կարող են մատնանշել ապագայում կոգնիտիվ ունակությունների եւ բոլոր պատճառներով դեմենցիայի առաջացման ավելի մեծ վտանգի մասին, գրել է Medical Xpress-ը։

Լոնդոնի Կայսերական քոլեջի բժշկության դոկտոր Աբիդեմի Օտայկուն ու նրա գործընկերները հետազոտել են, թե արդյոք կապված են տագնապալի երազները կոգնիտիվ ունակությունների նվազման եւ դեմենցիայի հետ այն մարդկանց մոտ, ովքեր Պարկինսոնի հիվանդություն չունեն։

Ուսումնասիրության մեջ ներառվել են միջին տարիքի 605 պացիենտներ, որոնց հետեւել են ավելի քան 13 տարի, ինչպես նաեւ 2 600 տարեց մարդիկ, որոնց հետեւել են ավելի քան յոթ տարի։

Գիտնականները հայտնաբերել են, որ միջին տարիքի պացիենտների համեմատ, որոնք տեղեկացրել են տագնապալի երազների բացակայության մասին հետազոտության սկզբում, նրանց մոտ, ոքվեր տեղեկացրել են ամենշաբաթյա տագնապալի երազների առկայության մասին, կոգնիտիվ ունակությունների նվազման վտանգը չորս անգամ ավելի բարձր է եղել, իսկ դեմենցիայի առաջացման ռիսկը տարեց մարդկանց մոտ բարձր է եղել ավելի քան երկու անգամ։

«Գիշերային մղձավանջները շատ սերտ կապ ունեն գլխուղեղի բազմաթիվ հիվանդությունների եւ այլ պաթոլոգիաների հետ, եւ ես համոզված եմ, որ բժիշկները պետք է ավելի հաճախ հարցնեն գիշերային մղձավանջների մասին»,- նշել է Օտայկուն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է