• Latest news

«Թույլ տվեք մենք էլ մեր գործից հաճույք ստանանք, ժամանակին դիմեք բժշկի». Արման Ծատուրյան  

30 հուլիսի, 2024  19:42

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի ճշգրիտ պատասխանները, հստակեցնում ախտորոշումը: Այս մասին տեղեկանում ենք «Էրեբունի» բժշկական կենտրոնից։

Կենտրոնում  ներդրված են շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման, ինչպես նաև բուժման հստակ պրոտոկոլներ և հիվանդների վարման համակարգեր, որոնց շնորհիվ էլ ցանկացած ախտորոշման դեպքում ծառայությունում հստակ ալգորիթմ է կիրառվում:

Ամեն տարի կենտրոնում շուրջ 130 տղամարդու մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվում: Նրանցից 40-ը վիրահատվում է և անցնում բուժման երկար ճանապարհ: Մեծ թիվ են կազմում ուշ դիմող պացիենտները, երբ քաղցկեղն արդեն մետաստատիկ փուլերում է: Վիճակագրությունը ցավալիորեն փաստում է, որ տղամարդը բժշկի է դիմում, երբ արտահայտված գանգատներ է ունենում։ Հայտնի է որ, շագանակագեղձի քաղցկեղ հիվանդությունը սկզբնական շրջանում առանց ախտանիշերի է ընթանում և այն հայտանբերելու միակ միջոցը  ամենամյա  կանխարգելիչ բուժզնությունն է: 

Շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման և բուժման համար «Էրեբունի» բժշկական կենտրոնում կիրառվում են միջազգային չափորոշիչներ գերժամանակակից սարքավորումների կիրառմամբ։ Ուլտրաձայնային հետազոտությունները համադրելով մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունների հետ տրվում է լիարժեք ախտորոշում։ Կենտրոնի Մագնետոմ Վիդա 3 տեսլա հզորությամբ սկաները, որը առաջատարն է հանրապետությում, սեղմ ժամանակահատվածում որակյալ պատկերների օգնությամբ հայտնաբերում է շագանակագեղձի անգամ նվազագույն չափերի գոյացությունները:

Աշոտ Սարիբեկյանի հիվանդությունը ևս հայտնաբերվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Երկար տանջվելուց հետո որոշել է դիմել բժշկի: Լավագույն մասնագետի փնտրտուքները բերել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայության ղեկավար Արման Ծատուրյանի մոտ, ով անմիջապես վիրահատել է Աշոտ Սարիբեկյանին:

72-ամյա Աշոտ Սարիբեկյանն անկեղծանում է՝ գիտեր, որ պետք է ժամանակին դիմել բժշկի, բայց ինչպես և շատ հայ տղամարդիկ, հասել է հիվանդանոց միայն այն ժամանակ, երբ վիճակն անտանելի է դարձել: 

2,5 ժամ տևած վիրահատությունից 2 օր անց վերադարձել է տուն ու անցել առողջ ապրելակերպին:

Մարտիկ Ափոյանն է, 61 տարեկան։ Նա նույնպես դիմել է Արման Ծատուրյանին, երբ բուժման մշտական կուրսերն ապարդյուն են եղել և նա կորցրել է ամենաթանկը՝ ժամանակը։ Լաբորատոր գործիքային հետազոտություններից հետո  պարզվել է, որ շագանակագեղձի ուռուցքի միանգամից 5 օջախ ունի: Արման Ծատուրյանը անմիջապես  վիրահատել է:

Մարտիկ Ափոյանի կյանքը բաժանվել է երկու մասի՝ վիրահատությունից առաջ և հետո: Արդեն մեկ տարի է, ինչ իրեն լիովին առողջ է զգում և տղամարդկանց խորհուրդ է տալիս չսպասել գանգատներին, այլ կանխարգելել քաղցկեղը՝ ժամանակին դիմել փորձառու մասնագետի:

«Թույլ տվեք մենք էլ մեր գործից հաճույք ստանանք, ժամանակին դիմեք բժշկի», – հորդորում է տղամարդկանց Արման Ծատուրյանը։

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք  մասնագետներին թույլ են տալիս իրականացնել ամենատարբեր բարդության վիրահատություններ՝ հիվանդներին երկրորդ կյանք պարգևելով: Վիրահատությունների ճնշնող մեծամասնությունն իրականացվում է լապարասկոպիկ եղանակով, ինչը զգալիորեն լավացնում է վիրահատական արդյունքն ու գրեթե բացառում վերականգնողական շրջանի բարդությունները:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll