• Latest news

Frontiers in Public Health. Արվեստով ու արհեստներով զբաղվելը կարող է բարելավել մարդու հոգեկան վիճակը

16 օգոստոսի, 2024  15:37

«Frontiers in Public Health» ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ստեղծագործական ունակությունների խրախուսումը կարող է զգալիորեն բարելավել մարդու հոգեկան ինքնազգացողությունը:

Հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայի Մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարարության անցկացրած, մշակութային, թվային և սպորտային իրադարձություններում հասարակության ներգրավվածությունը պարզող ամենամյա Takeing Part հարցման 7182 մասնակիցների տվյալները:

Այս լայն ընտրանքը թույլ է տվել հետազոտողներին ուսումնասիրել ընդհանուր առմամբ արվեստի ստեղծագործական տեսակների, այլ ոչ թե հատուկ արհեստների ազդեցությունը, և օգնել գնահատել, թե որքան արդյունավետ կարող են լինել արվեստի հիման վրա միջամտությունները՝ վերահսկվող կլինիկական պայմաններից դուրս:

Հետազոտողները հաշվի են առել սոցիալ-ժողովրդագրական փոփոխականները, որոնք ինչպես գիտենք, ազդում են բարեկեցության զգացողության վրա, դրանք են սեռը, տարիքը, առողջական վիճակը, զբաղվածության կարգավիճակը և զրկանքների մակարդակը: Օրինակ՝ ավելի թույլ առողջությունը, գործազրկությունը և զրկանքների ավելի բարձր մակարդակը կապված են բարեկեցության ավելի ցածր մակարդակի հետ:

Բոլոր մասնակիցներին խնդրել են գնահատել  երջանկության, տագնապի և կյանքից բավարարվածության իրենց զգացողությունները և իրենց կարծիքը հայտնել, թե արդյոք կյանքը իմաստ ունի: Նրանց նաև հարցրել են, թե որքան հաճախ են իրենց միայնակ զգում:

Հարցին, թե ինչպես են վերաբերվում արհեստներին, հարցվածների 37.4%-ը հաստատել է, որ վերջին տասներկու ամիսների ընթացքում մասնակցել է առնվազն մեկ արհեստագործական միջոցառման:

Մարդիկ, որոնք զբաղվել են արվեստով և արհեստներով, մատնանշել են  երջանկության և կյանքից բավարարվածության ավելի բարձր մակարդակ, ինչպես նաև ավելի ուժեղ զգացողություն, որ կյանքն իմաստ ունի: Պարզվել է, որ կյանքի իմաստի զգացողությունը նույնքան կարևոր է, որքան զբաղված լինելը:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll