• Latest news

Հայաստանում 14 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ. ԱՆ

1 հոկտեմբերի, 2024  15:54

Քաղցկեղը դատավճիռ չէ, պարզապես պետք է հետազոտվել և հնարավորինս վաղ հայտնաբերել խնդիրը:

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը կրծքագեղձի քաղցկեղի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ: 

Նախաքաղցկեղային փուլում հիվանդությունը հայտնաբերելու դեպքում մեծանում է քաղցկեղը լիարժեք բուժելու հավանականությունը, նվազում է մահացությունը շուրջ 30%-ով։

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ, նրանցից 14.336-ը` կանայք են: 

Ըստ տարիքային խմբերի և սեռի` կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների թվաքանակով կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում առաջին տեղում է` 1511 դեպք (2023թ. տվյալներով):

Հիվանդության կանխարգելման փուլերն են`

  • առաջնային կանխարգելման մաս է առողջ ապրելակերպը,
  • երկրորդային կանխարգելումը հետազոտությամբ նախակլինիկական փուլում հիվանդության հայտնաբերումն է։

Միացե՛ք իրազեկմանը, հետազոտվե՛ք և եղե՛ք առողջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll