• Latest news

Մարզումների ճանաչողական ազդեցությունը տևում է շուրջ երկու շաբաթ. PLOS Biology

9 հոկտեմբերի, 2024  22:20

Ալտոյի համալսարանի և Օուլուի համալսարանի ֆին գիտնականները պարզել են, որ ֆիզիկական վարժությունները մարզվելուց որոշ ժամանակ անց կարող են ճանաչողական պոռթկումներ առաջացնել: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Biology գիտական ​​հանդեսում։

Փորձի ընթացքում մասնագետներն ամեն օր շերտագրել են ուղեղը և հինգ ամիս շարունակ հետևել կամավորի վարքային ակտիվությանը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ուղեղի արձագանքը վարժություններին, տրամադրությանը և շնչառության արագությանը աստիճանաբար դրսևորվում է որոշակի ժամանակահատվածում:

Դիտարկումները միաժամանակ ցույց են տվել հանգստի ժամանակ սրտի հաճախության փոփոխությունների և ուղեղի գործունեության միջև ամուր կապը: Պարզվում է՝ ֆիզիկական ակտիվությունը դրականորեն է անդրադառնում ուղեղի հատվածների փոխազդեցությանը՝ պոտենցիալ կերպով ներգործելով հիշողության և ճանաչողական ճկունության վրա։

Անգամ տրամադրության և սրտի զարկերի աննշան փոփոխություններն են շուրջ երկու շաբաթ կայուն դրոշմ թողնում:

Հետազոտողներն առանձնացրել են արձագանքի երկու տարբեր տեսակներ՝ յոթ օրից պակաս տևող կարճաժամկետ ալիք, և շուրջ տասնհինգ օր տևող երկարաժամկետ ալիք:

Առաջինն արտացոլում է արագ ադապտացիաները, օրինակ, ինչպես է վատ քունն ազդում կենտրոնանալու ունակության վրա: Ավելի երկար ալիքի երկարությունը ենթադրում է առավել աստիճանական ազդեցություն, հատկապես ուշադրությանն ու հիշողությանն առնչվող հատվածներում:

Գիտնականները հույս են հայտնել, որ իրենց հայտնագործությունը կոգեշնչի ապագա հետազոտություններին, որոնք ուղեղի տվյալները կինտեգրեն առօրյա կյանքին՝ նպաստելու համար հոգեկան խանգարումների բուժման անհատականացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll