Հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Հիվանդության վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ամբողջ աշխարհում անցկացվում են քարոզարշավներ, ներկայացնում են կանխարգելման մեթոդներն ու ժամանակակից բժշկության ձեռքբերումները։
Հաշվի առնելով լրատվամիջոցների մեծ դերն այս հարցում՝ NEWS.am Medicine-ը եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնը լրագրողների համար կազմակերպել էին կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ հատուկ սեմինար։
«էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն, ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոքչյանը ներկայացրել է աշխարհում ու Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի վիճակագրությունը։ Այն կանանց շրջանում օնկոլոգիական ամենատարածված հիվանդությունն է։
Հայաստանում միջինում տարեկան գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1000-1300 նոր դեպք։ Ըստ Առողջապահության Ազգային ինստիտոտի՝ նախորդ տարի գրանցվել է 1511 դեպք: Եթե նախկինում առավել հաճախ հիվանդությունը հանդիպում էր 60 տարեկանից բարձր կանանց մոտ, ապա այժմ կրծքագեղձի քաղկցեղը երիտասարդացել է։ Հիվանդությունը հանդիպում է 30-35 տարեկան, իսկ երբեմն ավելի երիտասարդ կանանց մոտ։ Հայկուհի Գյոքչյանը լրագրողներին է ներկայացրել Առողջապահության նախարարության իրականացրած ծրագրերը, նաև անդրադարձել է մեր երկրում քաղցկեղի ախտորոշիչ ու բուժման մեթոդներին։
Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական բուժման մեթոդներն է ներկայացրել «Էրեբունի» բժշկական կենտրոնի Մամոլագիայի և կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունքի ղեկավարՆերսես Բերբերյանը։ NEWS.am Medicine-ի խմբագիր Անահիտ Սարգսյանը խոսել է խոչընդոտների ու մարտահրավերների մասին, որոնց առնչվում են լրագրողները ոլորտը լուսաբանելիս։
Սեմինարի ավարտին լրագրողները «Էրեբունի» ԲԿ-ից ստացել են կրծքագեղձի անվճար հետազոտման վկայական։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day