• Latest news

Հայ–ամերիկյան կենտրոնն իր փորձով է ապացուցել՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշումը կյանքեր է փրկում

11 հոկտեմբերի, 2024  19:25

Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում շարունակում է աճել՝ խլելով հազարավոր կյանքեր։ Հոկտեմբերը համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Հիվանդության վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ամբողջ աշխարհում անցկացվում են քարոզարշավներ։ Ներկայացնում են կանխարգելման մեթոդներն ու ժամանակակից բժշկության ձեռքբերումները։ Հայաստանում էլ են կազմակերպվում սեմինարներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ և իրազեկման ակցիաներ։

Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամը Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ անցկացնում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման, կանխարգելման, բուժման և վարման ժամանակակից մոտեցումներին նվիրված կրեդիտավորված երկօրյա գիտաժողով։

Հայաստանում տարեկան 1100-1300 կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպք է հայտնաբերվում։ Հիվանդության կանխարգելման լավագույն տարբերակը վաղ ախտորոշումն է։ Մասնագետները վստահեցնում են՝ այդ դեպքում քաղցկեղն ամբողջությամբ բուժվում է։

«Ինչքան շուտ, այնքան հեշտ է հայտնաբերել հիվանդությունը և այնքան հեշտ հաղթահարել այն` չունենալով ֆինանսական դժվարություններ, կլինիկական ծանր հետազոտություններ կամ բուժումներ։ Ահա սա է մեր նպատակը, որին մենք արդեն հասել ենք», – պատմում է կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։

Մանրամասները տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll