Ձեռքերը լվալը հիվանդությունների տարածումը կանխելու ամենապարզ միջոցներից է։ Այդ հիվանդությունների մեջ ամենատարածվածը սուր աղիքային վարակումներն են, շնչուղիների հիվանդությունները եւ գրիպը։
Այսօր բազմաթիվ միջոցներ կան՝ հակասեպտիկներ, սովորական օճառ, հակաբակտերիալ օճառ, հեղուկ օճառ, սպիրտ եւ այն։
Սովորական օճառը միկրոբների դեմ պայքարի լավագույն միջոցն է մնում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Այն բաղկացած է հագեցած ճարպաթթուների լուծվող աղերից. երբ բաղադրությունը ռեակցիայի մեջ է մտնում ջրի հետ, տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի ընթացքում ձեւավորվում են միցելա հատուկ մոլեկուլները։ Դրանք որսում են մաշկի վրայի աղտոտվածությունը՝ լվացվելով ջրի տակ։
Մաշկի մաքրման այս մեթոդը պարզ է եւ արդյունավետ. 20 վայրկյանը բավական է ձեռքերը լվալու համար, որպեսզի դրանք ազատվեն վնասակար միկրոբներից (ծանր մետաղներ, պեստիցիդներ)։
Մեթոդի մինուսներից մեկն այն վտանգն է, որ նախորդ օգտագործողի մանրէները կմնան օճառի կտորի վրա, ինչպես նաեւ միջոցն առանց հոսող ջրի օգտագործելու անհնարինությունը։
Հեղուկ օճառը համարվում է ավելի հիգիենիկ, քան օճառի կտորը, քանի որ սովորաբար նրա մակերեսին միկրոբներ չեն մնում նախորդ օգտագործողից։ Առավելություն է նաեւ բազմազանությունը՝ խնամքի բաղադրիչներով հագեցած։ Դրա շնորհիվ ձեռքի մաշկը չի չորանում՝ մնալով նուրբ եւ հաճելի շոշափելիս։
Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել հեղուկ օճառ հանրային վայրերում։
Հակաբակտերիալ օճառի հիմնական տարբերությունը սովորականից դրա բաղադրությունում հակամիկրոբային բաղադրիչների առկայությունն է։ Դրանց ավելացումն օգնում է կանխել բակտերիալ վարակների առաջացման վտանգը։ Սակայն այս օճառը, ըստ ԱՄՆ սննդամթերքների եւ դեղամիջոցների սանիտարական վերահսկման վարչության, ապացուցված առավելություններ չունի դասական անալոգների համեմատ։ Որոշ տվյալներ անգամ վկայում են այն մասին, որ հակաբակտերիալ բաղադրիչները կարող են վնաս պատճառել մարդու առողջությանը։ Օրինակ, մաշկից հեռացնել օգտակար մանրէները, օգտագործողներին մոլորության մեջ գցել մաքրության կեղծ զգացողությամբ, ինչը կարող է հանգեցնել մշտական հիգիենիկ գործողությունների թվի կրճատման։
Հակաբակտերիալ օճառը կարող է արդյունավետ լինել բժշկական հաստատություններում, սակայն դրա օգտագործումն առանց բժշկի խորհուրդների եւ սպեցիֆիկի միջոցների (բաղադրությունը պետք է մաշկի վրա մնա 2 րոպեից պակաս) խորհուրդ չի տրվում։ Սովորական օճառն ավելի էժան է եւ նույն էֆեկտն ունի, բայց առանց հավելյալ ռիսկերի։
Հակասեպտիկները տարածված վարակազերծիչ միջոցներ են, որոնք հաճախ ներկայացվում են որպես օճառին փոխարինողներ։ Միջոցն իսկապես հարմար է. չկա լոգարան փնտրելու կարիք ձեռքերը մաքրելու համար, հիգիենիկ գործողությունը կարելի է պարզապես ընթացքում կատարել։
Մասնագետների մեծ մասը, սակայն, կարծում է, որ հակասեպտիկները չեն կարող փոխարինել օճառին։ Բանն այն է, որ վարակազերծիչ նյութը լավ այլընտրանք է միայն այն դեպքում, եթե պարունակում է գոնե 60 տոկոս սպիրտ։ Հակառակ դեպքում միկրոբները կմնան մաշկ վրա։
Բժիշկները խորհուրդ են տալիս հակասեպտիկներն օգտագործել այն ժամանակ, երբ ձեռքերն այնքան էլ կեղտոտ կամ յուղոտ չեն, դրանք հատկապես զգույշ պետք է օգտագործել ուտելուց հետո (սպիտակուցները եւ ճարպերը սննդի մեջ նվազեցնում են սպիրտի հակաբակտերիալ էֆեկտը)։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day