Չինաստանի Վենչժոու բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ քնի ռեժիմի փոփոխությունները կապված են բարեհաջող ծերացման ավելի ցածր հավանականության հետ:
BMC Public Health ամսագրում հրապարակված «Քնի տևողության հետագծերի և բարեհաջող ծերացման միջև կապը. պոպուլյացիոն կոհորտային հետազոտություն» ուսումնասիրության մեջ հետազոտողները վերլուծել են 3306 մասնակցի, որոնք 2011-ին լուրջ քրոնիկական հիվանդություններ չունեին, իսկ 2020 թվականին 60 կամ ավելի մեծ տարիքի էին հասել։
Քնի տևողությունը գնահատվել է 2011, 2013 և 2015 թվականներին՝ համակցելով գիշերային և ցերեկային քունը՝ օրական քնի ընդհանուր ժամերը հաշվարկելու համար:
Հետազոտողները ինը տարվա ընթացքում հայտնաբերել են քնի տևողության հինգ տարբեր հետագծեր՝ նորմալ-կայուն (մասնակիցների 26,1%), տևական կայուն (26,7%), նվազող (7,3%), աճող (13,7%) և կարճաժամկետ կայուն (26,2%)։
Լոգիստիկ ռեգրեսիայի մոդելները, որոնք ճշգրտվել են այնպիսի գործոնների հաշվառմամբ, ինչպիսիք են տարիքը, սեռը, ընտանեկան դրությունը, կրթության մակարդակը, ընտանեկան ծախսերը, ապրելակերպը և մարմնակազմությունը, օգտագործվել են քնի տվյալ ռեժիմի և բարեհաջող ծերացման միջև կապն ուսումնասիրելու համար:
Աճող և կարճ կայուն քնի տևողությամբ մասնակիցները ցույց են տվել բարեհաջող ծերացման զգալիորեն ցածր հավանականություն՝ համապատասխանաբար 0,64 և 0,48 ճշգրտված գործակիցներով:
Համեմատական խմբում կայուն քնի տևողությունը էականորեն չի տարբերվել նորմալ քնի տևողությունից։ Ընդհանուր առմամբ, մինչև 2020 թվականը այս խմբի միայն 13,8%-ն է համապատասխանել բարեհաջող ծերացման սահմանմանը:
Գիտնականները նշել են, որ քնի տևողության կանոնավոր կրճատումը կամ ավելացումը ժամանակի ընթացքում կարող է խանգարել բարեհաջող ծերացմանը՝ խաթարելով ֆիզիոլոգիական և հոգեբանական բարեկեցությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day