Կաստիլիա-Լա-Մանչի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական 6-10 000 քայլը կարող է իջեցնել դեպրեսիայի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել ավելի վաղ հրապարակված 33 մետա-ուսումնասիրությունների արդյունքում, որոնց մասնակցել է ավելի քան 96 հազար մարդ։ Գիտական աշխատանքներում օգտագործվել է տեղեկություն կամավորների ֆիզիկական ակտիվության մակարդակի (հավաքված ֆիթնես-թրեքերների օգնությամբ) եւ նրանց հոգեկան առողջության մասին։
Պարզվել է, որ անգամ ֆիզիկական ակտիվության մակարդակի ոչ մեծ ավելացումը՝ օրական հազար քայլով, հինգ հազար բազային ցուցանիշի համեմատ, 9 տոկոսով իջեցրել է դեպրեսիայի հավանականությունը։ Այդ էֆեկտն ուժեղանում է ամենօրյա շարժունության ավելացմանը զուգընթաց։ Օրական 7 000 քայլ անող մարդկանց մոտ դեպրեսիայի վտանգը իջել է 31 տոկոսով նրանց համեմատ, ովքեր անցել են միայն հինգ հազար քայլ։
Օրական ավելի քան յոթ ու կես հազար քայլ կատարած մարդկանց մոտ դեպրեսիայի հավանականությունը նվազել է 43 տոկոսով։ Այս արդյունքները նույնն են եղել բոլոր սեռատարիքային խմբերում։
Սակայն, հետազոտության տվյալներով, մինչեւ օրական տասը հազար քայլ ակտիվության ավելացումը կապված է եղել հոգեկան առողջության վիճակի բարելավման հետ, իսկ այդ թվից բարձր քայլերի քանակի օգուտը վիճակագրականորեն նկատելի չի եղել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day