• Latest news

Օրական վեց հազար քայլը կարող է 9 տոկոսով իջեցնել դեպրեսիայի հավանականությունը. JAMA

17 դեկտեմբերի, 2024  16:07

Կաստիլիա-Լա-Մանչի համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական 6-10 000 քայլը կարող է իջեցնել դեպրեսիայի հավանականությունը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Գիտնականներն այսպիսի եզրահանգման են եկել ավելի վաղ հրապարակված 33 մետա-ուսումնասիրությունների արդյունքում, որոնց մասնակցել է ավելի քան 96 հազար մարդ։ Գիտական աշխատանքներում օգտագործվել է տեղեկություն կամավորների ֆիզիկական ակտիվության մակարդակի (հավաքված ֆիթնես-թրեքերների օգնությամբ) եւ նրանց հոգեկան առողջության մասին։

Պարզվել է, որ անգամ ֆիզիկական ակտիվության մակարդակի ոչ մեծ ավելացումը՝ օրական հազար քայլով, հինգ հազար բազային ցուցանիշի համեմատ, 9 տոկոսով իջեցրել է դեպրեսիայի հավանականությունը։ Այդ էֆեկտն ուժեղանում է ամենօրյա շարժունության ավելացմանը զուգընթաց։ Օրական 7 000 քայլ անող մարդկանց մոտ դեպրեսիայի վտանգը իջել է 31 տոկոսով նրանց համեմատ, ովքեր անցել են միայն հինգ հազար քայլ։

Օրական ավելի քան յոթ ու կես հազար քայլ կատարած մարդկանց մոտ դեպրեսիայի հավանականությունը նվազել է 43 տոկոսով։ Այս արդյունքները նույնն են եղել բոլոր սեռատարիքային խմբերում։

Սակայն, հետազոտության տվյալներով, մինչեւ օրական տասը հազար քայլ ակտիվության ավելացումը կապված է եղել հոգեկան առողջության վիճակի բարելավման հետ, իսկ այդ թվից բարձր քայլերի քանակի օգուտը վիճակագրականորեն նկատելի չի եղել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll