• Latest news

Մեկ ծխախոտը մարդուց միջինը խլում է 20 րոպեի կյանք. Journal of Addiction

30 դեկտեմբերի, 2024  13:15

Լոնդոնի Համալսարանական քոլեջի հետազոտողները հայտնաբերել են, որ մեկ ծխախոտը միջինը մարդուց խլում է 20 րոպեի կյանք, իսկ դա նշնակակում է, որ 20 գլանակից բաղկացած սովորական տուփը կարող է մարդու կյանքը կրճատել յոթ ժամով։

Եթե ​​հունվարի 1-ին օրական 10 ծխախոտ օգտագործող ծխողը թողնի ծխելը, ապա մինչեւ հունվարի 8-ը նա կարող է կանխել կյանքի մի ամբողջ օր կորցնելը, վկայում է վերլուծությունը: Եթե թողնեք ծխելը մինչեւ փետրվարի 5-ը, ձեր կյանքի տեւողությունը կավելանա մեկ շաբաթով, իսկ եթե մինչեւ օգոստոսի 5-ը, ապա մեկ ամսով։ Մինչեւ տարեվերջ նրանք կարող են խուսափել կյանքի 50 օրվա կորստից, ասվում է հետազոտության մեջ:

«Մարդիկ, որպես կանոն, գիտեն, որ ծխելը վնասակար է, բայց նրանք հակված են թերագնահատել, թե որքան»,- ասել է UCL's Alcohol and Tobacco Research Group-ի գլխավոր գիտաշխատող, դոկտոր Սառա Ջեքսոնը: - Ծխողները, որոնք չեն թողնում ծխելը, միջինը կորցնում են կյանքի մոտ տասը տարի: 10 տարի թանկարժեք ժամանակ, կյանքի պահեր եւ հանդիպումներ մերձավորների հետ»։

Առողջապահության նախարարության պատվերով իրականացված հետազոտությունը հիմնված է բրիտանական բժիշկների ուսումնասիրության վերջին տվյալների վրա, որը սկսվել է 1951թ. եւ աշխարհում առաջին խոշոր ուսումնասիրություններից մեկն է ծխելու հետեւանքների վերաբերյալ, եւ միլիոն կանանց հետազոտության վրա, որն իրականացվել է՝ հետեւելով կանանց առողջությանը 1996-ից:

Թեեւ 2000թ. BMJ-ում հրապարակված ավելի վաղ գնահատականը ցույց էր տվել, որ մեկ ծխախոտը միջինը կյանքի տեւողությունը կրճատում է մոտ 11 րոպեով, վերջին վերլուծությունը, որը հրապարակվել է Journal of Addiction-ում, գրեթե կրկնապատկում է այդ թիվը մինչեւ 20 րոպե. տղամարդկանց համար՝ 17,կանանց համար՝ 22 րոպե։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll