20 ծխախոտի գլանակով տուփը կարող է խլել մարդու կյանքից գրեթե յոթ ժամ: Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսումնասիրությանը։
Վերլուծության համաձայն, եթե օրական 10 ծխախոտ օգտագործողը հունվարի 1-ին թողնի ծխելը, ապա մինչև հունվարի 8-ը նա կարող է կանխել կյանքի մի ամբողջ օր կորցնելը: Նա կարող է մեկ շաբաթով ավելացնել իր կյանքի տևողությունը, եթե թողնի ծխելը մինչև փետրվարի 5-ը, և մեկ ամսով, եթե թողնի մինչև օգոստոսի 5-ը։ Մինչև տարեվերջ նա կարող է խուսափել կյանքի 50 օրվա կորստից, ասվում է գնահատման մեջ։
Բժիշկ Սառա Ջեքսոնը պարբերականի հետ զրույցում ասել է, որ ծխելը հիմնականում «խժռում է» միջին տարիքի համեմատաբար առողջ տարիները՝ արագացնելով վատառողջության սկիզբը:
«Սա նշանակում է, որ 60-ամյա ծխողը, որպես կանոն, կունենա 70-ամյա չծխողի առողջական բնութագիրը», - ճշտել է նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day