• Latest news

Ալցհայմերի և շաքարախտի դեմ դեղամիջոցները չի կարելի խմել սուրճի հետ. Daily Mail

10 մարտի, 2025  20:25

Սուրճը կարող է խանգարել հակաբիոտիկների բնականոն կլանմանը, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդության, շաքարախտի, հիպերտոնիայի և օստեոպորոզի դեմ դեղամիջոցների: Դրա մասին Daily Mail-ին պատմել է Մինեսոտայի համալսարանին առընթեր բժշկական կենտրոնի դեղագործ Հեվի Նգո-Համիլթոնը։

Ըստ փորձագետի՝ ցանկացած կոֆեին պարունակող ըմպելիք խմելն ի վիճակի է բարձրացնել ինսուլինի և արյան մեջ շաքարի մակարդակը։ Դա կարող է նվազեցնել շաքարախտի դեղամիջոցների, մասնավորապես՝ մետֆորմինը արդյունավետությունը: Միաժամանակ խորհուրդ չի տրվում նման դեղամիջոցները «լվանալ» սուրճով սերուցքով և շաքարով։

Դեղագործը խորհուրդ է տվել սուրճն ու թեյը հակաբիոտիկների հետ չհամատեղել, քանի որ այդ դեղամիջոցները կարող են դանդաղեցնել կոֆեինի նյութափոխանակությունը։ Դա հանգեցնում է արյան մեջ այս նյութի մակարդակի երկարաժամկետ բարձրացմանը, և որպես հետևանք՝ սրտախփոցի և նյարդային վիճակի հաճախակիացման։ Կոֆեինի ազդեցությունը միաժամանակ մեծացնում է սրտի կծկումները, ինչը ցանկալի չէ արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցներ ընդունողների համար:

Մասնագետը խորհուրդ է տալիս Ալցհայմերի հիվանդության դեմ դեղամիջոցներ ընդունել սուրճ խմելուց երկու ժամ առաջ կամ չորս ժամ հետո։ Դրանք համատեղ ընդունումը մեծացնում է արյունաուղեղային արգելքի ազդեցությունը (շրջանառության և կենտրոնական նյարդային համակարգերի կիսաթափանցելի սահմանը), ինչը դժվարացնում է ակտիվ նյութերի մուտքն ուղեղ:

Կոֆեինը կարող է նաև խանգարել օստեոպորոզի՝ նյութափոխանակության ոսկրային հիվանդության համար նախատեսված դեղամիջոցների պատշաճ յուրացմանը: Նգո-Համիլթոնը խորհուրդ է տալիս այս դեղամիջոցներն ընդունելուց հետո, նախքան ուտելը կամ սուրճ խմելը, մոտ երկու ժամ սպասել:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll