• Latest news

Ի վիճակի՞ է արդյոք կարմիր գինին քաղցկեղից պաշտպանություն ապահովել

14 մարտի, 2025  00:39

Տարածված տեսակետ կա, որ կարմիր գինին ի վիճակի է պաշտպանել քաղցկեղից՝ հաշվի առնելով դրանում պարունակող հակաբորբոքային հակաօքսիդանտ ռեսվերատրոլի բարձր մակարդակը: Սակայն հստակ ապացույց չկա, որ կարմիր գինին նվազեցնում է քաղցկեղի առաջացման վտանգը, ասված է փաստացի տվյալների նոր ակնարկը:

Իրականում, ոչ կարմիր, ոչ սպիտակ գինին, ըստ երևույթին, չի մեծացնում մարդկանց քաղցկեղի զարգացման ընդհանուր վտանգը, ինչի մասին գիտնականները վերջերս գրել են բժշկագիտական  Nutrients հանդեսում:

«Մենք համապարփակ մետավերլուծություն ենք անցկացրել՝ գնահատելու համար, թե արդյոք կարմիր գինին ավելի առողջարար է, քան սպիտակը», - ասում է Բրաունի համալսարանի համաճարակաբանության և մաշկաբանության ամբիոնի դոցենտ, առաջատար հետազոտող Ըն Յոն Չոն:

«Արդյունքները կարմիր և սպիտակ գինիների միջև քաղցկեղի ռիսկի էական տարբերություն չեն բացահայտել», -ասում է Չոն:

Փաստացի տվյալները վերլուծելու համար գիտնականները ի մի են բերել 42 հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է մոտ 96 հազար մարդ՝ գնահատելու համար կարմիր կամ սպիտակ գինի խմելու վտանգը կամ օգուտը:

Հետազոտողները նշում են, որ կարմիր գինու մեջ հայտնաբերված ռեսվերատրոլը չի ​​կարող օգնել քաղցկեղի դեմ պայքարում, քանի որ օրգանիզմն արագ յուրացնում է այն:

«Թեև կարմիր գինու մեջ ռեսվերատրոլի խտության աստիճանն ավելի բարձր է, քան սպիտակ գինու մեջ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռեսվերատրոլը շատ արագ նյութափոխանակման է ենթարկվու, և մոտ 75%-ն արտազատվում է կղանքի  և մեզի միջոցով»,- գրում են գիտնականները։

Թեև նրանց հետազոտությունը գինու և քաղցկեղի միջև ընդհանուր կապ չի գտել, գիտնականները յուրահատուկ աճող ռիսկ են հայտնաբերել:

Գիտնականները պարզել են, որ օրինակ՝ սպիտակ գինի խմելը, ի տարբերություն կարմիր գինու, մաշկի քաղցկեղի 22%-ով ավելի բարձր ռիսկի հետ են կապում:

Գիտնականները ենթադրում են, որ սպիտակ գինի խմելը ըստ ամենայնի, առնչվում է մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը մեծացնող վարքագծին, մասնավորապես՝ փակ տարածքում արևայրուք ընդունելը կամ լողավազանի մոտ շատ քիչ արևապաշտպան քսուք օգտագործելը:

Նրանք միաժամանակ ավելի ուժեղ կապ են հայտնաբերել սպիտակ գինու օգտագործման և կանանց շրջանում քաղցկեղի զարգացման ընդհանուր ռիսկի միջև: «Ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, մեր արդյունքները հանրային առողջության կարևոր ազդանշան են տալիս, որ կարմիր գինի խմելը քաղցկեղի զարգացման վտանգի տեսանկյունից ոչ մի առավելություն չունի սպիտակ գինու համեմատ», - եզրակացրել են հետազոտողները:

Նրանք շեշտել են, որ ալկոհոլը, մասնավորապես ալկոհոլային խմիչքների մեջ հայտնաբերված էթանոլը, օրգանզիմում տրոհվում է միացությունների, որոնք վնասում են ԴՆԹ-ն և սպիտակուցները՝ մեծացնելով քաղցկեղի առաջացման վտանգը:

Գիտնականների տվյալներով՝ ալկոհոլի չափից ավելի օգտագործումն առնչություն ունի 2020 թվականին ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդանալու ավելի քան 740 հազար դեպքերի հետ, ինչը կազմում է բոլոր նման դեպքերի 4%-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll