• Latest news

Քաղցրացված ըմպելիքների օգտագործումը գրեթե 5 անգամ բարձրացնում է կանանց բերանի խոռոչի քաղցկեղի հավանականությունը. JAMA

15 մարտի, 2025  12:42

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք, որոնք օրական գոնե մեկ անգամ քաղցրացված ըմպելիք են խմում, հինգ անգամ ավելի շատ են ենթակա բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդանալու, քան նրանք, որոնք հիմնականում խուսափում են քաղցր անալկոհոլային ըմպելիքներից:

Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունն իրականացվել է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքերի տագնապալի աճի ֆոնին, հիմնականում երիտասարդ, չծխող եւ չխմող պացիենտների շրջանում, որոնք չունեն ռիսկի այլ գործոններ:

Շատ տասնամյակների ընթացքում բերանի խոռոչի քաղցկեղը զուգորդվել է հիմնականում տարեց տղամարդկանց հետ, որոնք ենթարկվել են քաղցկեղի առաջացման հայտնի ռիսկերին, ներառյալ ծխախոտը, ալկոհոլը եւ բեթել ընկույզ ծամելը: Ծխելու դեմ պայքարի արշավների ի հայտ գալով արեւմտյան երկրներում բերանի խոռոչի՝ ծխելու հետ կապված քաղցկեղի ընդհանուր դեպքերն անշեղորեն նվազում են:

Սակայն ամենամեծ մտահոգությունն առաջացնում է ամբողջ աշխարհում չծխողների, հատկապես երիտասարդ սպիտակամորթ կանանց շրջանում դեպքերի աճը: Աճի պատճառն անհայտ է մնում։ Հնարավոր «մեղավորների» թվում է մարդու պապիլոմա վիրուսը կամ ՄՊՎ-ն, որը տարածված վարակ է եւ փոխանցվում է սեքսի միջոցով:

Վաշինգտոնի համալսարանի հետազոտությունը, որը հրապարակվել է JAMA Otolaryngology-Head & Neck Surgery-ում, ցույց է տվել, որ քաղցր անալկոհոլային ըմպելիքների մեծ քանակության օգտագործումը կապված է կանանց բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման ռիսկի հետ՝ անկախ նրանց ծխելու կամ խմելու սովորություններից:

Քաղցրացված ըմպելիքները մինչ այժմ հետազոտվել են կոլոռեկտալ եւ աղեստամոքսային այլ քաղցկեղների հետ կապի առնչությամբ, սակայն նախկինում երբեք չեն ուսումնասիրվել գլխի եւ պարանոցի քաղցկեղի հետ կապված:

Հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի քիթ-կոկորդ-ականջի, գլխի եւ պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ Բրիթանի Բարբերի եւ նրա գործընկերների խոսքով՝ ստացված արդյունքները կարող են նոր ուղղություն ցույց տալ կանանց բերանի խոռոչի քաղցկեղի պատճառի որոնման հարցում:

«Բերանի խոռոչի քաղցկեղը հանդիպում է ավելի հազվադեպ, քան կրծքի կամ հաստ աղիի քաղցկեղը՝ 100 000 մարդու հաշվով ամեն տարի մոտ 4-4,3 դեպք։ Սակայն բերանի խոռոչի քաղցկեղով հիվանդացությունը չծխող եւ չխմող կականց շրջանում ավելանում է»,- նշել է Բարբերը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll